Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներն այցելել են ԼՂՀ գործընկեր 7 շրջաններ և համայնքներ, հանդիպել վարչակազմերի, նաև գործընկեր համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը ամփոփել են մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հատկանշելով համագործակցության շրջանակում բնակչության համար առավել տեսանելի արդյունքներ ապահովելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջադրված պահանջը` կողմերը պայմանավորվել են մշակել և կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց ուրույն նպաստը կբերեն ԼՂՀ շրջանների և համայնքների զարգացմանը:
Հարկ է նշել, որ Աջափնյակ վարչական շրջանը համագործակցում է Շուշի քաղաքի, Ավան վարչական շրջանը՝ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի և Ճարտար քաղաքի, Արաբկիր վարչական շրջանը՝ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի և Մարտունի քաղաքի հետ, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջանները՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի և Մարտակերտ քաղաքի հետ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն էլ համագործակցում են ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի և Հադրութ քաղաքի հետ, իսկ Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջանները՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ: ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի հետ փոխգործակցում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի հետ, իսկ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանը համագործակցում է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:
Այցերի ժամանակ Երևանի վարչական շրջանների ղեկավարները, Արցախի գործընկերների ուղեկցությամբ, այցելել են նաև կրթական և մշակութային հաստատություններ, հանդիպել աշխատակազմերի ներկայացուցիչների հետ: Այնուհետ վարչական շրջանների ղեկավարներն այցելել են զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողներին:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47