1. Քանի դեռ ողջ ենք, ամեն ինչ հնարավոր է
Միակ հարգելի պատճառը, որի համար դուք կարող եք հանձնվել, ձեր մահն է: Քանի դեռ դուք ողջ եք (առողջ եւ ազատ), դուք ընտրություն ունեք մինչեւ վերջնական հաջողություն փորձեր կատարելու համար:
2. Իրատեսական եղեք
Միանգամից որեւէ բան յուրացնելու հավանականությունը շատ փոքր է: Ամեն ինչ ժամանակ է պահանջում սովորելու համար եւ դուք սխալներ թույլ կտաք: Սովորեք դրանց վրա:
3. Դուք ուժեղ եք
Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք: Մի փոքրիկ անհաջողությունը բավարար չէ, որ կանգնեցնի ձեզ հաջողության հասնելու ճանապարհին: Բավական չի լինի նաեւ 10, 100, 1000 անհաջողությունը:
4. Դրսեւորեք ձեզ
Եթե չեք ուզում ուրիշ ինչ-որ մեկի նման հայտնի լինել, դա թուլություն է եւ այն մասին է խոսում, որ դուք հանձնվում եք: Դուրս եկեք եւ ձեզ ցույց տվեք մնացած աշխարհին եւ ինքներդ ձեզ: Դուք կարող եք եւ կհասնեք նրան, ինչ մտադիր եք անել: Դուք անհաջողություն կկրեք այն ժամանակ միայն, երբ հանձնվեք:
5. Դա արվե՞լ է նախկինում
Եթե ուրիշ մեկը կարողացել է անել դա, ուրեմն դուք էլ կկարողանաք: Նույնիսկ եթե ընդամենը մի հոգի է կարողացել անել դա, ուրեմն դուք էլ կկարողանաք: Նույնիսկ եթե աշխարհում ընդամենը մի մարդ է կարողացել հասնել նրան, ինչ դուք եք ցանկանում: Դա պետք է ձեզ համար բավարար պատճառ լինի` երբեք չհանձնվելու:
6. Հավատացեք ձեր երազանքներին
Մի դավաճանեք ինքներդ ձեզ: Կյանքում շատ մարդիկ են պատահում, որոնք ձեզ ասում են, թե անհնարինի եք ձգտում: Ոչ մեկին թույլ մի տվեք ավերել ձեր երազանքները:
7. Ձեր ընտանիքը եւ ընկերները
Թույլ տվեք, որ այն մարդիկ, ում սիրում եք, ձեզ ոգեշնչողներ դառնան, որ շարունակեք համառորեն առաջանալ: Ձեզ գուցե անհրաժեշտ լինի փորձել այլ տեսանկյունից նայել, ավելի շատ սովորել, ավելի շատ փորձ ձեռք բերել, բայց երբեք մի հանձնվեք:
8. Մարդիկ կան, որոնք ավելի վատ վիճակում են, քան դուք
Հենց հիմա շատ մարդիկ կան, որոնք շրջակա միջավայրի ավելի վատ պայմաններում են, քան դուք: Դուք կուզեիք հրաժարվե՞լ 5 կմ վազելուց: Մտածեք այն մարդկանց մասին, որոնք ի վիճակի չեն նույնիսկ քայլել եւ ինչ շատ բան կտային ամեն օր 5 կմ վազելու հնարավորության համար:
9. Բարելավեք ձեր աշխարհը
Երբ հասնեք այն ամենին, ինչի մտադիր էիք հասնել, կկարողանաք ձեր հաջողությունն օգտագործել աշխարհում կամ առանձին մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար:
10. Դուք արժանի եք երջանկության
Երբեք ոչ մեկին թույլ մի տվեք ձեզ հակառակն ասել: Դուք արժանի եք երջանկության եւ արժանի եք հաջողության: Պահպանեք այդ տրամադրությունը եւ երբեք մի հանձնվեք, մինչեւ չհասնեք ձեր նպատակակետին:
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03