Աղբահանության խնդիրը, վերելակները, գերեզմանատների ոչ բարեկարգ վիճակը, և բնակելի տարածքներում տարալուծվելը, ոռոգման համակարգի բացակայությունը, անտառածածկ տարածքների վերացումը, սրանք այն խնդիրներ են, որոնք ակնառու են բոլոր վարչական շրջաններում. քարոզարավի առաջին շաբաթն ամփոփելով՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Նա իր թիմակիցների հետ այսօր քարոզարշավ իրականացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
«Խնդիրները բազմապիսի են, ամբողջ քաղաքը թաղված է խնդիրների մեջ, կարելի է ասել, որ Խորհրդային միության անկումից հետո, քաղաքն, ըստ էության՝ խնամքի չի արժանացել, ո՛չ քաղաքը, ո՛չ բնակելի ֆոնդը»,-ասաց նա:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ով էլ լինի քաղաքապետ, պետք է վերանայի և սոցիալական բնակարան հասկացությունը պետք է լինի քաղաքի հիմնական կարևոր կետերից մեկը:
Լրագրողները Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե ինչքանով է տեղին համարում միմյանց վրա ցեխ շպրտելու մեթոդով քարոշարշավ իրակացնելը, հաշվի առելով, որ վերջին շաբաթում քարոզարշավը թեժ փուլ է մտել: Զարուհի Փոստանջյանը նշեց՝ կարծում է իբոլորը պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը, թե հանուն Երևանի ինչ են պատրաստ անել:
«Բոլորս հասկանում ենք, որ Երևանը թաղված է աղբի, կեղտի և բազմաթիվ հոգսերի մեջ: Այս կեղտոտ օդը, որի մեջ չափազանց շատ է թե՛ փոշու, թե՛ թունավոր գազերի կուտակումը, դա բոլորս էլ շնչում ենք, և այսօր միմյանց նկատմամբ ցեխ շպրտելու, վարկաբեկելու կամ պիտակավորելու ժամանակը չէ, մենք պետք է մեր ծրագրային դրույթները ներկայացնենք և լծվենք աշխատանքի»,-ասաց նա:
Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ մնացած քաղաքական խնդիրները, իհարկե, նույնպես կարևոր են, բայց դրանք պետք է լուծվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով:
Հարցին, թե թեկնածուների միջև բանավեճի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Զարուհի Փոստանջյանը նշեց՝ միանշանակ: «Բանավեճը ցանկալի է, որովհետև դա ժողովրդավարության կարևոր բաղադրիչն է: Մենք պետք է բանավիճենք, մեր ծրագրերն ու տեսակետները ներկայացնենք, դրանից հետո հանրությունը կողմնորոշվի, թե ո՞ւմ է վարձելու՝ որպես քաղաքապետ ծառայելու համար»,-ասաց նա:
Իսկ թե ինչպես Նաիրա Զոհրաբյանի դեպքում է, անպայման ցանկանում է բանավեճի գնալ Հայկ Մարությանի հետ, թե նրա համար ևս կան առաձին թեկնածուներ, որոնց հետ ցանկանում է բանավիճել, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես չեմ մասնավորեցնում, գտնում եմ, որ բոլորը, ովքեր ունեն ծրագիր, ովքեր հավակնում են դառնալ ծառա, հանուն Երևանի աշխատել, բոլորը գան ու բանավիճեն, պետք չէ մասնավորեցնել կամ անուն հնչեցնել»,-ասաց նա:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02