ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաներից 41-ը՝ եղածի մոտ 55 տոկոսը, կվերադարձվի պետությանը: Այս մասին հայտնում են կոմիտեի լրատվական ծառայությունից:
Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը հանձնարարական է ստացել այսօրվանից սկսել մեքենաները ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։
Ծառայողական 75 ավտոմեքենաներից 48-ն այժմ Կոմիտեի աշխատակազմի, 27-ը «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են։ Երկուշաբթի հրավիրած աշխատանքային հերթական խորհրդակցությանն աննախադեպ այս որոշման մասին հայտնելիս Կոմիտեի ղեկավարը փոխանցել է նաև, որ վերադարձվելիք մեքենաների թիվը, ինչպես նաև պահելիք 34-ի բաշխման հաշվարկն արվել է ճշգրիտ չափանիշներով՝ «բոլորին նույն մոտեցումը» տրամաբանությամբ.
«Շատ հստակ մոտեցում ենք մշակել, այսինքն, այնպես չի լինի, որ այսինչ պաշտոնյան ըստ մեր մշակած չափանիշների ծառայողական մեքենա չպետք է ունենա, բայց բացառության կարգով նրան մեքենա տրամադրվելու է»։
Նույն սկզբունքով են իրագործվելու նաև Կոմիտեում աշխատանքային սենյակների, առանձնասենյակների վերադասավորումները և ֆինանսական խնայողութունների հաշվին պարգևավճարների տրամադրումը. «Մոտեցումը հետևյալն է, որ մենք մեր խնայողությունները պետք է վերադարձնենք մեր բոլոր աշխատակիցերին և դարձյալ՝ արդար, հավասարության սկզբունքով»։
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանի հետ Սարհատ Պետրոսյանն օրերս ընդունել է Երևանի և Մարզերի միավորված ստորաբաժանման ռեգիստրներին։ Հանդիպմանը նա հայտնել է, որ Հանրապետության բոլոր ռեգիստրներին օգոստոս ամսվա համար պարգևավճար կտրամադրվի։ Այսօրվա խորհրդակցությանն այս մասին աշխատակիցներին տեղեկացնելով, Սարհատ Պետրոսյանն ավելացրել է, որ դա արվում է որպես «ռեգիստրների ռիսկային և պատասխանատու աշխատանքն արժևորելու, բարձր գնահատելու հավաստիք»։
Կազմակերպական ներքին հարցերի քննարկումից առաջ Կոմիտեի ղեկավարն այսօրվա խորհրդակցությանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ «անբավարար» է գնահատել «ՇԱՆԹ 2018» զորավարժությունների անցկացման ընթացքը Կադաստրի համակարգում։ Թե ինչու էր ընթացքն ադպիսին, ծառայողական քննությունը ցույց կտա։ Իսկ մյուս խնդիրները, որոնք զորավարժությունների ընթացքում ի հայտ եկան ամեն ինչից անկախ, պետք է լուծվեն շատ շտապ՝ մինչև տարեվերջ։
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02