«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, քրեական գործ է հարուցվել թափառող շների ոչնչացումով զբաղվող «Յունիգրաֆ– Իքս» ՍՊ ընկերության նկատմամբ: «Փաստը» ՊԵԿ–ից փորձել էր պարզել, թե այդ գործով արդեն կա՞ն մեղադրյալներ, այս ընթացքում որքա՞ն գումար է վերականգնվել պետական բյուջե և, ընդհանրապես, ի՞նչ փուլում է գործը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Փաստին» տեղեկացրեցին, որ ՊԵԿ քննչական վարչությունում «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության տնօրեն Գագիկ Նորայրի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարները չվճարելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նշված հոդվածով նախատեսվում է ազատազրկում` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու նպատակով նշանակվել է համալիր հարկային ստուգում: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը դեռևս մայիսի վերջին հաղորդագրություն էր տարածել, որ ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը, իրացնելով օպերատիվ տվյալները, «Յունիգրաֆ–Իքս» ընկերությունում հայտնաբերել էր շուրջ 185 մլն դրամի յուրացում:
Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ տվյալ ընկերության գործունեության վերահսկողությունը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Ի դեպ, այս մասին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պարզաբանում էր տվել՝ նշելով, որ ընկերության հաշվապահական խնդիրները չեն ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03