Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 59-րդ նիստի մասնակիցներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին Հայաստանում՝ փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում վիճակագրական տեղեկատվությունը ինչպես աշխատանքի արդյունք է, այնպես էլ ռեսուրս, որը տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանության ոլորտներում կայուն զարգացման հիմքերից մեկն է: Ըստ փոխվարչապետի՝ պաշտոնական վիճակագրությունը թվերի միջոցով երկրների միջև շփման ինքնատիպ լեզու է: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ վիճակագրության դերն անհնար է թերագնահատել նաև միջազգային համագործակցությունը գնահատելու, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային կապերը զարգացնելու գործընթացում: Այս առումով փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի դերը և համարել այն կարևոր հարթակ վիճակագրության ոլորտում փոխգործակցության հարցերի քննարկման և որոշումների կայացման համար: ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի նախագահ Վլադիմիր Սոկոլինը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ընդունելության և Հայաստանում խորհրդի հերթական նիստը բարձր մակարդակի կազմակերպելու համար, ներկայացրել է առաջիկա նիստի օրակարգը: Վլադիմիր Սոկոլինը բարձր է գնահատել Հայաստանի վիճակագրական կոմիտեի գործունեությունն ու խոսել ընդհանրապես վիճակագրական ծառայությունների կատարած աշխատանքի կարևորության մասին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մաղթել է նիստի մասնակիցներին հաջող և արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ կայանալիք քննարկումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ աշխատանքին և կնպաստեն վիճակագրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02