«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանը այսօր մամուլի ասուլիսին նշեցին, որ խուզարկություն է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հայկ Նահապետյանն ասաց, որ այդ հիմնավորումներն իրենց մոտ ժպիտ են առաջացնում և իրականությանը չեն համապատասխանում: «Մենք ոչ մի առնչություն չունենք ձայնագրման հետ, և դա մտացածին է: Մեր մոտից առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, հեռախոսներ, նույնիսկ այնպիսի հեռախոս են վերցրել, որով հնարավոր չէ նույնիսկ սովորական ձայնագրություն իրականացնել»,- ասաց նա:
Նահապետյանը նշեց, որ խուզարկության արդյունքում այս պահին ամբողջությամբ կազմալուծվել է նախաձեռնության աշխատանքները, թեև իրենք երկու կարևոր նախաձեռնություն ունեին, որոնցից մեկը վերաբերում էր ԱԺ ներկայացված՝ անչափահասների շրջանում միասեռականների քարոզչությունը արգելող նախագծին, իսկ երկրորդը վերաբերում էր նոյեմբերի երկրորդ կեսին LGTP քրիստոնյաներ ֆորում միջոցառմանը, և նրանք լինելու են այն կազմակերպիչներից մեկը, որը քարոզչական խոչընդոտ է ստեղծելու և մարդկանց բացատրելու է դրա վնասները:
Չնայած դրան՝ նա նշեց, որ ամեն դեպքում շարունակելու են իրենց աշխատանքները: «Մենք համագործակցում ենք բոլոր նրանց հետ, ովքեր համախոհներ են մեզ, նույնիսկ եթե այդ անձինք պետական պաշտոններ են զբաղեցնում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այս խուզարկությունը ամենայն հավանականությամբ կապված է իրենց հասարակական գործունեության և քաղաքական ընկալումների հետ: «Սա խայտառակ ձախողում է քննչական մարմինների կողմից: Ունենալով տեղեկատվությունը, ըստ որի՝ բարձր պաշտոնատար անձինք կարող են մարդկանց մի երկու օրով փակել և ուզածդ ցուցմունքը կորզել, և գիտեք՝ դա ով է ասել, միգուցե մտածում են, որ մարդկանց վրա հոգեբանական և ֆիզիկական բռնություն կիրառելու դեպքում այդ մարդիկ ցուցմունք կտան, մեր դեպքում չի լինելու, քանի որ մենք վճռական ենք, գիտենք՝ ինչ ենք անում, և դա ի բարօրություն մեր ժողովրդի ենք անում»,- ասաց նա:
Հայկ Այվազյանը նշեց, որ խուզարկություն են անցկացրել նաև իր ծնողների տանը, որտեղ թեև ինքը գրանցված է, սակայն չի բնակվում: «Ես այդ պահին ներկա չեմ եղել, և նշել են, թե փնտրում են զենք, թմրանյութեր և գաղտնալսող սարքեր»,- ասաց նա և նշեց, որ դա ոչ մի կերպ չի վերաբերել քրեական գործին:
Հայկ Նահապետյանը նշեց, որ եթե իրենց նկատմամբ հետապնդում իրականացվի, ապա դա կապված է լինելու իրենց հասարակական գործունեության և քաղաքական հայացքների հետ:
09:39
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
12:04 22.06.25
15:13 21.06.25
16:32 21.06.25
10:03 22.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03