Հուսով եմ որ գոնե հիմա փարատվեցին բոլոր թերհավատների կասկածները ամիսներ առաջ վնասազերծված բանդայի իրական նպատակների մասին և այն մարդիկ, ովքեր պնդում էին, որ այդ ամենը իմիտացիա և բեմականացված շոու, այսօր արդեն համոզվեցին, որ գործ ունենք մանրակրիտ մշակված և լայնորեն ֆինանսավորվող պետական դավադրության փորձի հետ: Ինչպես հայտնի դարձավ գիշերը մի խումբ զինված ահաբեկիչներ ներխուժել են ոստիկանության շենք և ապօրինի պատանդ են պահում մեր իրավապահներին և փոխանակ մեր քաղաքական ուժերը խստագույնս դատապարտեն այս խայտառակությունը և կոչ անեն անմիջապես վայր դնեն զենքը, դեռ մի բան էլ մեղադրում են իշխանություններին: Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կորցնվելով առողջ բանականության վերջին նշույլները այս ամենի մեղավոր է համարում իշխանություններին և սա այն դեպքում, երբ նույն Արմենի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովող ոստիկանին սպանում են այդ նույն ահաբեկիչնիրը: Զինված անձանց մեջ է նաև մշտապես սահմանադրությունից, օրենքներից խոսող, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ` իրավաբան Վարուժան Ավետիսյանը, ով այսօր նույն սահմանադրական կարգը խանգարելով զենքը ձեռքին` պաթետիկ տոնով հայտարարում է, որ իրենք գնալու են մինչև վերջ և պատրաստ են զոհվելու հանուն մեկ այլ հայտնի խռովարարի ` Ժիրայր Սեֆիլյանի ազատության համար: Չեմ ուզում անդրադառնալ նմանների առաջ քաշած անմիտ ու անընդունելի պահանջներին, փոխարենը վստահ եմ, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցներին կհաջողվի ի շնորհիվ իրենց պրոֆեսիոնալիզմի և արագ օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավորինս խուսափելով մարդկային կորուստներից վնասազերծել այս անձանց և վերականգնել հասարակական կարգը:

18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44