Մեր պետության պարտականությունն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի հաշմանդամության խնդիրներ ունեցողները լիարժեքորեն ընդգրկվեն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և ԵԽ չափանիշների քարոզչության կենտրոնի (ACCESS) համատեղ կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող երկամյա ծրագրի ամփոփոիչ համաժողովին այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Սա է այն հիմնարար մոտեցումը, որ որդեգրելու է և պետք է որդեգրի պետությունը: Դա ենթադրում է փոխգործակցություն բոլոր գերատեսչությունների միջև։ Սա է պատճառը, որ ինձ համար հաշմանդամության հետ կապված խնդիրները և դրանց լուծումները բացառապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում չեն: Այստեղ պետք է ներառվեն մեր պետության բոլոր գերատեսչությունները:
Եվ միայն այդ դեպքում է հնարավոր խնդիրների լուծումը»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ եթե մենք չունենանք փոփոխություն մեր մտածողության մեջ, չենք կարող գնալ այն ճանապարհով, որի մասին խոսվում է անընդհատ: «Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ և դատավիճիռ չէ: Այստեղ ներկաները դրա վառ ապացույցն են: Նրանք պետք է կարողանան իրենց հմտություններն ու կարողությունները լիարժեքորեն իրացնել աշխատանքային այն միջավայրում, որը ստեղծված պետք է լինի հենց իրենց կարողությունների լիարժեք իրացման նպատակով, որովհետև նրանք այդ նույն արժանապատիվ քաղաքացիներն են, որոնք պետք է իրացնեն իրենց կարողություններն աշխատանքի միջոցով, աշխատեն և մասնակցեն պետության հզորացման և կայացմանը: Դա նրանց իրավունքն է, և մեր պետության պարտականությունն է նրանց համար ստեղծել այդ հնարավորությունը»,- ասաց նա:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55