Վարչապետի հրամանով Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ձևավորված աշխատանքային խումբը բնակիչների կողմից մայիս-սեպտեմբեր ամիսներին ստացել է 1500 դիմում, որոնց 30 տոկոսը լուծվել է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:
Հարցերը եղել են թե՛ մեր գերատեսչությանը, թե՛ այլ գերատեսչություններին վերաբերող: Որոնք մեր գերատեսչությանը չեն վերաբերել, հասցեագրվել են համապատասխան մարմիններ»,- շեշտեց նա:
Նախարարն ընդգծեց, որ այս ամիսների ընթացքում այցեր է ունեցել տարբեր մարզեր, դիտակետում են եղել խոշորացման հետ կապված հարցերը: Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ պաշտոնական այց է ունեցել նաև ՌԴ, մասնակցել է գործարար համաժողովի: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 6-8 մասնակցելու է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ նստաշրջանին:
Նախարարը կարևորեց աղբահանության հետ կապված աշխատանքները, հիշեցրեց, որ աղբահանություն կատարող օպերատորը երկու անգամ տուգանվել է, հասել են նրան, որ լրացուցիչ 5 աղբատար մեքենաներ բերվեն:
«Մեքենաները Հայաստան -Վրաստան սահմանը հատում են այս պահին, հավանաբար վաղը կլինեն Հայաստանում, և քաղաքի աղբահանման խնդիրներն ավելի պատշաճ կկատարվեն, բայց վստահություն չկա ընկերության նկատմամբ , քանի որ պայմանագրի կետեր են խախտվել»,- շեշտեց նա:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ Ֆրանկոֆոնիային ընդառաջ պայմանավորվել են նաև տեխնիկա ներգրավել այլ համայնքներից, որպեսզի խնդիրներ չառաջանան:
Սուրեն Պապիկյանը կարևորեց նաև Տավուշում անցկացված գործարար համաժողովը, որին մասնակցել է 100 գործարար, այդ թվում՝ արտասահմանից:
«Հիմնվելու է մարզում նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն: Մովսես գյուղի բնակիչներ, ովքեր ապրում են ՌԴ-ում, խոստացել են 200 հազար դոլար ներդրում կատարել՝ դեպի Մովսես տանող ճանապարհահատվածի նորոգման համար: Կառավարությունը չի կարող համաֆինանսավորել այս տարի, բայց ամեն ինչ կանենք՝ ծրագիրը կյանքի կոչելու համար»,- շեշտեց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15