Չեմ կարող խոսել խուզարկության հիմքերի կամ անհրաժեշտության մասին, բայց կարող եմ փաստել, որ լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 17–ին Yerevan today կայքի խմբագրությունում 6-րդ վարչության կողմից կատարված խուզարկությանը։
Կոստանյանը շեշտեց՝ պետք է բացառել որևէ միջամտություն՝ ուղղված լրատվական գործունեություն իրականացնողի ընթացիկ գործունեությանը։
«Անկեղծ եմ ասում՝ չեմ կարող խոսել հիմքերի ու անհրաժեշտության մասին, կարող եմ խոսել դրա հետևանքների մասին։ Լրատվական գործունեություն իրականացող անձի մոտ խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը պետք է լինի ծայրահեղ և պետք է բացառի լրատվական գործունեություն իրականացնողի հիմնական գործունեությանը միջամտելու հնարավորությունը»,–շարունակեց նա։
Հարցին՝ հեռուստաընկերությանը եթերազրկելու համար ի՞նչ պայմաններ են պետք, ինչպես արվեց «Ա1+» հեռուստաընկերության դեպքում, Գևորգ Կոստանյանը կարճ պատասխանեց․«Օրենքով նախատեսված պայմաններ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Yerevan.today կայքի խմբագրությունում խուզարկություն էին անցկացրել ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները։
«Խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»,– հայտնել էին քննչական կոմիտեից։
Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր հերթին հայտնել էր.«Սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02