Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Коммерсантъ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում»:
Խոսելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին՝ Քոչարյանը նշել է, որ «Փաշինյանը զգացել է ժողովրդի ընդդիմադիր տրամադրությունն և ժամանակին գլխավորել է այն, ինչի հետևանքով տեղի է ունեցել իշխանափոխություն»:
«Դա տպավորիչ էր»,- ասել է Քոչարյանը՝ հավելով, որ մարդկանց շրջանում կար հոգնածություն նախկին իշխանություններից, ճահճացման զգացում, հակառակ դեպքում նման զանգվածային շարժում չէր լինի:
«Բայց գիտեք, կարելի է իշխանության գալ պոպուլիզմով, ժամանակակից պատմությունում նման օրինակներ շատ կան: Նման իրավիճակներում հեշտ է գալ իշխանության և ավելի դժվար է դրանից պատվով հեռանալ:
Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ պետք է հեռանալ արժանապատվությամբ և իրական արդյունքներով»,- ասել է Քոչարյանը:
Նախկին նախագահը նշել է, որ չորս ամիսների ընթացքում հասկացել է, որ նոր իշխանությունները քաոտիկ են, չեն հասկանում տնտեսությունից, չունեն գործողությունների հստակ ծրագիր և պարզ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ:
«Կա բավականաչափ վառ առաջնորդ, բայց պոպուլիզմի նրա ձգտումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմը Ուգո Չավեսի ոճով: Եթե ուսումնասիրենք, կարելի է նմանություններ տեսնել»,- ասել է Քոչարյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ շատ հետխորհրդային երկրներում կարելի է օրինակներ բերել, որտեղ կա «միայն մեկ արև», Քոչարյանը նշել է, որ եթե «այդ արևը կանխատեսելի չէ, անհասկանալի է, հիստերիկ է և չի տեսնում հեռանկարներ, կարող է տեղի ունենալ աղետ», սակայն հավելել է, որ Նիկոլ Փաշինյանին չէր համեմատի արևի հետ:
«Ես նրան չէի համեմատի արևի հետ: Ձեր բերած համեմատությունը կապված է նրա հետ, որ մարդիկ բավականաչափ երկար ժամանակ են կառավարել, ոմանք հաջող, ոմանք չափազանց անհաջող: Բայց սա այդ դեպքը չէ. ընդամենը չորս ամիս է անցել: Փաշինյանը, գուցե, երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում»,- ասել է Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ քաղաքականությունում իր մասնակցության ձևաչափը դեռևս չի որոշել՝ այդ թվում նաև տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55