ՕԵԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների շուրջ, որում ասված է.
«Նախօրեին տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ, այդուհանդերձ Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները:
Կուսակցությունը իր երախտագիտությունն է արտահայտում բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին քարոզարշավի ակտիվ և համակողմանի լուսաբանման համար:
Կուսակցությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում նաև ՕԵԿ քարոզարշավին մասնակցած բոլոր քաղաքացիներին, մեր ընկերներին, աջակիցներին և համախոհներին և որ ամենակարևորն է մեր ժողովրդին և երևանցիներին` քարոզարշավին իրենց ակտիվ մասնակցության համար: Բոլոր քաղաքական ուժերին մաղթելով հաջողություններ առաջիկա մրցապայքարում, ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Օրինաց երկիր կուսակցությունը, որպես հեղափոխությանն աջակցած քաղաքական ուժ առաջիկա ընտրությունները դիտարկում է իբրև կարևորագույն քաղաքական հանգրվան` անջնջելի դարձնելու համար հեղափոխության հաղթանակը:
ՕԵԿ-ը եղել և մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատժելու, ինչպես նաև մարտի մեկի հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու գործում: Մենք նաև մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը կհանդիսանա կարևորագույն հենարան հետհեղափոխական Հայաստանում արմատական բարեփոխումների իրականացման համար»:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55