Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկա է գտնվել Հայաստանի Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է ուղղել միջոցառմանը մասնակից պատգամավորներին և Հայաստանի ու Արցախի պետական այրերին:
« Ուրախ ենք այսօր միասնաբար մասնակցելու ՀՀ Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը և բերելու ձեզ և Մեր ողջ բարեպաշտ ժողովրդին Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Մեկ դար առաջ՝ մեր պատմության վճռորոշ ժամանակաշրջանում ազգիս զավակների տեսիլքով, վճռակամությամբ և հերոսական պայքարով վերականգնվեց հայկական անկախ պետականությունը:
Երջանկահիշատակ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչով Արարատյան դաշտավայրի եկեղեցիներում ղողանջող զանգերի զորությունն էր, որ ոգեշնչեց ու գոտեպնդեց մեր ժողովրդին հաղթանակով պսակելու հայրենիքի պաշտպանության մարտերը և ամուր կանգնելու մեր հողի վրա: Արդարև, անցյալ դարասկիզբը եղավ փորձության, բայց և հերոսության ու անօրինակ խիզախ իրագործումների ժամանակաշրջան, երբ մեր ժողովուրդը, քաղաքական այրերը և Հայ Եկեղեցին լծվեցին անկախ պետականության կերտման նվիրական գործին։ Հիմնվեց առաջին Խորհրդարանը, քայլեր ձեռնարկվեցին պետությունը զորացնելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, ջանքեր գործադրվեցին ապահովելու խաղաղ ու անվտանգ կյանքը մեր ժողովրդի: Հայաստանի Առաջին Հանրապետության երախտավորների ազգային մտածողությունը, մեր դարավոր արժեքներին հավատարմությունը, հայրենավիրումը և պետության զորացման համար ջանքերը մեկտեղելու բացառիկ նախանձախնդրությունը օրինակ են և այսօր ազգային, քաղաքական ու հասարակական մեր գործիչների համար:
Սիրելիներ, «Օրենքի իմացությունը մտքի բարիք է», - ասում է Սուրբ Գիրքը (Առակ. 13.5)՝ կարևորելով օրենքի դերը հասարակությունների կյանքում:
Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ Ազգային ժողովի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման, հայրենական կյանքի շենացման համար: Մեր ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի արտահայտողը ժողովրդի սպասումների, մտահոգությունների և տեսիլքների, լինի մանրակերտը մեր հասարակության: Ազգային Ժողովին ներկայիս նույնպես բաժին է ընկել մեծ պատասխանատվություն՝ օրենսդրական արդյունավոր գործունեությամբ նպաստել պետական-հասարակական կյանքի առաջընթացին: Օրենքի առջև բոլորի հավասարության, արդարության, հասարակական համերաշխության ժողովրդավարական սկզբունքներն իրագործելով, միմյանց հանդեպ քրիստոնեական սիրո ոգով ու ավետարանական պատգամներով է, որ կարողանալու ենք բարի արդյունքներ բերել մեր հայրենիքին ու ժողովրդին:
Մեծարգո պատգամավորներ, ձեր քաղաքական դիրքորոշումների ու հայացքների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի՝ հայրենիքի զորացման, պետականության ամրապնդման, մեր ինքնության անխաթար պահպանության և մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի համար: Մեր ազգային միասնությունը ապահովելը և մեր ժողովրդի եռանդն ու կարողությունները դեպի հայրենիքի շենացում ու զարգացում առաջնորդելը այսօր բոլորիս ամենօրյա աշխատանքը պետք է լինի, բոլորիս բարձր պատասխանատվությունը: Այսպես պիտի կարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, պաշտպանել մեր հայրենյաց սահմանները, մեր կյանքի խաղաղությունն ու անվտանգությունը:
Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, որ առ հայրենիքը սիրով և ազգանվիրումի ոգով շարունակեք արդյունավորել ձեր ծառայությունը մեր պետությանը և ժողովրդին` բարի գործակցությամբ ձեռքբերումներ արձանագրելով:
Աղոթում ենք, որ Ամենակարող Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը և Իր Սուրբ Աջի հովանու ներքո հավատքի, սիրո, միաբանության մեջ պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ այսօր և հավիտյանս. ամեն», - իր ելությում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
16:32 21.06.25
13:09 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03