Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը հատուկ էր նրանով, որ հետհեղափոխական ժամանակահատվածում էր, և առկա էին նոր երանգներ. քարոզարշավի վերջին օրն ամփոփելով՝ ասաց Երևանի ավագանու «Երևանցիներ» դաշինքի առաջին համար Արարատ Զուրաբյանը:
«Մի բան դրական է, այն, որ հանրությունը ներքին համոզմունք ուներ և ցանկություն, որ ընտրությունները լինեն արդար, առանց խախտումների և շատ մոտ ենք նրան, որ այդ ձեռքբերումն արձանագրենք»,-ասաց նա:
Ըստ Զուրաբյանի՝ դրական էր այն, որ չկար թշնամական մթնոլորտ այս ընտրությունների ժամանակ: «Չկային մարդիկ, որոնք մշտապես ընտրությունների ժամանակ վազվզում էին այս շենքից մյուս շենքի բակ, չկար շատ նեգատիվ երևույթ, բայց կար մի բան. հասարակության մի մասի մոտ օբյեկտիվ գնահատականներ տալու բացակայություն ես տեսա»,-ասաց նա և նշեց, որ համաձայն չէ գնահատականների հետ, որ սա ատելության քարոզարշավ էր, ընդամենը փոքր-ինչ հիստերիկացված քարոզարշավ էր:
Մյուս կողմից Արարատ Զուրաբյանը նշեց, որ քարոզարշավը մի պահ շեղվել է և գնացել դեպի հաջորդ խորհրդարանական ընտրություններ և հաջորդ քաղաքական պրոցեսներ:
«Այս պրոցեսները մեծ ազդեցություն են ունենալու ՀՀ ապագայի վրա»,-ասաց նա:
Արարատ Զուրաբյանի խոսքով՝ բազմաթիվ քաղաքական միավորներ մասնակցում են՝ զուտ փորձարկելու իրենց հնարավորությունները, բայց կան նաև քաղաքական միավորներ, այդ թվում և ինքը համոզված է, որ այսօրվա պրոցեսը այսօրվա է: «Հետագա պրոցեսները, ամեն ինչ իրենց ժամանակին են տեղի ունենալու»,-ասաց նա:
Հարցին, թե քարոզարշավն ապահովվա՞ծ էր հավասար պայմաններով, Զուրաբյանը պատասխանեց, որ հավասար պայմաններ քիչ է տեսել իր քաղաքական գործունեության 30 տարիների ընթացքում: «Թեև պատրանք տեսել եմ, բավական է դուրս գալ փողոց և հասկանալ, որ մեկի ռեկլամային կամպանիան ավելի հուժկու է, իսկ եթե խոսում ենք՝ հավասար էր, թե ոչ, ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ մրցակցությունը քաղաքական թշնամանք չէ: «Հավատացեք՝ չկա որևէ մեկը բարի կամքի ներկայացուցիչներից, որ կցանկանա՝ նախորդ ռեժիմը վերադառնա իշխանության: Սակայն մեկ-մեկ հասարակությունը հիվանդանում է՝ ծայրահեղության մի աստիճանից ընկնելով մյուս ծայրահեղության աստիճան: Իշխանության պատկերացումն է՝ եթե եկել ենք իշխանության, պետք է վերցնենք ամեն ինչ, բայց, կարծում եմ, հենց այդ իշխանությունը պահպանելու համար պետք է տարբեր ուժեր ներկայացվեն, հակակշիռների ու զսպումների մեխանիզմ լինի»,-ասաց նա:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02