Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղերձով է դիմել Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.-ն՝ անդրադառնալով հայ ժողովրդի անկախության կերտման և վերակերտման հավաքական հավատքին, ամուր վճռականությանն ու միասնականության հրամայականին:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ անկախ հայրենիքը, բնականաբար, ունեցել է թերություններ ու հաջողություններ, սակայն շարունակել է հայրենաշինության աշխատանքը՝ շնորհիվ մեր ժողովրդի գործուն մասնակցության։
«Հայրենիքը հզորացնելն ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այն առաքելություն է գերազանցապես,-ընդգծել է Հայրապետն՝ ավելացնելով,-ներկա Հայաստանը դեմ հանդիման է նոր մարտահրավերների, որոնց դիմագրավումը հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունն է պահանջում»:
Նորին Սրբության խոսքով՝ անկախության օրը ցնծության օր է. միաժամանակ հրավեր է՝ իրապաշտ ոգով ու քննական հայացքով ինքնաքննության համար, որպեսզի նպատակասլաց կերպով կարողանանք կերտել հայրենիքի ապագան:
Խոսելով Հայաստանի ներկա կացության մասին, Վեհափառ Հայրապետը նշել է, որ «հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի դիմաց, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է»։
Հետեւաբար, Նորին Սրբութիւնը կոչ է արել հեռու մնալ ներքին բեւեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից ու արտահայտություններից, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:
«Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ. մեր միակամությունը հզորության աղբուր է և երաշխիքն է մեր հայրենիքի ու ժողովրդի հաջողության»,-ասել է նա:
Ապա, անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին, Հայրապետը թվարկել է այն տագնապները, որոնց դիմակայելու համար համահայկական ճիգեր են անհրաժեշտ, օրինակ՝ Հայաստանում օրինականության ամրապնդումը, հայ ժողովուրդին կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը եւ Հայաստանի միջազգային հարաբերությունների ընդլայնումը:
Վեհափառ Հայրապետը շեշտել է հայոց բանակի առանցքային դերն անկախության պահպանման հարցում. «Մեր նոր օրերի թշնամիներից գիշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաներն են՝ մեր նոր օրերի հերոսները: Մենք հայոց բանակին հետ ենք՝ բառի ամբողջական իմաստով»,- շեշտել է նա:
Անդրադառնալով հայ ազգի գոյատեւման պայքարում հայ եկեղեցու ունեցած դերակատարության՝ Արամ Ա.-ն ասել է. «Հայ եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի հոգևոր հեղափոխությամբ, Ս. Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությամբ եւ Խրիմյան հայրիկի մարտունակութեամբ, Հայաստանի անկախության դրոշակակիրն է դարձել:
Մեր եկեղեցին մեր պատմության բոլոր ժամանակներում իր արյունն է թափել Հայաստանի անկախության համար, որովհետեւ մեր եկեղեցին մեր ժողովուրդն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր եկեղեցին կոչված է շարունակել իր հավատքի առաքելությունը եւ ժողովուրդին ծառայելը՝ միշտ մնալով հայրենիքի կողքին, ջատագովը հանդիսանալով մեր հայրենիքի անկախության»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02