ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցըանձամբ հետևում է Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարությունների ընթացքին, քաղաքացիների տրամադրությանը՝ շնորհավորանքներ ստանալով ու հղելով քաղաքացիներին։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
«Ամիրյան փողոցով քայլելով՝ եկա Հանրապետության հրապարակ։ Ուզում էի հասկանալ, թե ինչ տրամադրություն է տիրում, արդյոք ամեն ինչ կարգին է և տեխնիկական խնդիրներ չկան։ Շատ ուրախացա՝ զգալով և տեսնելով այն տրամադրությունը, որը տիրում է այսօր, այս պահին Հանրապետության հրապարակում։ Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ՝ Անկախության օրը տոնում են նաև փոքրիկները, ովքեր ոգևորված նայում են, թե ինչ է կատարվում տիկնիկային և խամաճիկների թատրոնի բեմում և այլ ժամանցի վայրերում»,-ասաց Լիլիթ Մակունցը։
Մշակույթի նախարարը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Անկախության տոնի առթիվ իրականացվող տոնական ծրագրում ընդգծված են արվեստի և մշակույթի զանազան բնագավառներ՝ երաժշտություն, թատրոն, կերպարվեստ, քանդակագործություն, ներկայացված է նաև ազգային սնունդը։
«Շատ ուրախ եմ, որ Անկախության տոնն այս տարի հատկապես վերաիմաստավորվել է բոլորիս համար։ Այս տարի յուրաքանչյուրս յուրովի է ընկալում և զգում անկախությունը։ Անկախությունը գիտակցություն է, պատասխանատվություն, բայց նաև զգացողություն է։ Այս երկուսի համադրումն է մեր, որպես քաղաքացու, ներդրման առումով բավականին լավ արդյունք»,- նշեց Լիլիթ Մակունցը և հավելեց, որ կարևորվում է մարզային ապակենտրոնացումը, այդ իսկ պատճառով ապահովվել է մարզերի ներգրավվածությունը այս տոնակատարության մեջ։ Արցախը ևս ներկայացված է Անկախության տոնի միջոցառումների շարքում։
Միլենա Մկրտչյան
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15