ARM | RUS |

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

21.09.18 | 18:58

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունը այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիները այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Անկախության տոնի առթիվ իր նստավայրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: «Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին»,- նշեց ՀՀ վարչապետը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի ելույթն ամբողջությամբ:

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ.

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Վեհափա՜ռ Տեր,

Սիրելի՜ հայրենակիցներ,

Հարգարժա՜ն հյուրեր,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։

Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության հռչակման 27-րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը կայացած հանրաքվեն, որպես ժողովրդի կամքի արտահայտման ուղղակի և բարձրագույն ձև, հստակ ցույց տվեց, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը. քաղաքական անկախություն արտաքին աշխարհում և ժողովրդավարություն ներքին կյանքում։

Մեր ժողովրդի բոլոր շերտերը և բոլոր խավերը միահամուռ կերպով ընտրեցին մի ճանապարհ, որ իհարկե դժվար էր լինելու, բայց միակ ճշմարիտ և միակ պատվաբեր ճանապարհն էր։

Մենք այսօր արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մոտեցրին այդ բաղձալի օրը, արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մարտնչեցին այդ թանկ պարգևը` ազատությունը, պաշտպանելու համար։ Անցած 27 տարիները եղան երբեմն դրամատիկ, երբեմն ողբերգական, երբեմն հերոսական տարիներ, հաճախ պսակվեցին բարդագույն խնդիրների փայլուն լուծումներով։ Այդ ճանապարհին, ցավոք, արձանագրվեցին սխալներ, իսկ երբեմն՝ նույնիսկ ծանր հանցագործություններ։

Բայց մի բան մնաց աներեր և անկոտրում՝ մեր ժողովրդի կամքը։ Անշեղ մնաց մեր ժողովրդի մղումը դեպի ազատություն, դեպի ժողովրդավարություն, դեպի արժանապատվություն, դեպի անկախություն։

Այս ընթացքում ստեղծվել և ամրացել են մեր պետական հաստատությունները։ Դրան մենք հասել ենք իշխանությունների, ընդդիմության և մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով։

Պետականաշինության ասպարեզում մեր ձեռքբերումներն անուրանալի են։ Դրանց ամենավառ վկայությունն այն է, որ նույնիսկ երկրում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ընթացքում Հայաստանի պետական մեքենան, նրա կառույցներն աշխատեցին գրեթե անխափան։ Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար, և մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը։

Բայցևայնպես, մեր պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, և այդ բարեփոխումները պետք է լինեն թե բովանդակային, թե կառուցվածքային, թե կազմակերպչական: Երկրի հետագա զարգացումը անհնար է պատկերացնել առանց արդյունավետ, պրոֆեսիոնալ, մարդակենտրոն կառավարման համակարգ ունենալու:

Սիրելի՜ հայրենակիցներ,

Մեր երկիրը թևակոխել է պատմական մի նոր ժամանակաշրջան և մեր ուսերին է ընկել նախորդ27 տարիների խնդիրները լուծելու պատասխանատվությունը:

Դրանցից առանցքայինն այն է, որ կոռուպցիոն սխեմաները միահյուսված պետական կառույցներին, ախտահարել են մեր ողջ պետական համակարգը, ինչը էականորեն խանգարում է թե՜ մեր տնտեսության, թե՜ մեր հասարակության զարգացմանը:

Մեր այսօրվա խնդիրն է արմատախիլ անել բոլոր կոռուպցիոն սխեմաները: Ձևավորել անկախ և օրինական դատական համակարգ, երաշխավորել խոսքի և քաղաքական գործունեության ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը: Մեր խնդիրն է նոր խթան հաղորդել մեր տնտեսությանը, որի հենասյունը պետք է լինի ազատ և ստեղծարար քաղաքացին, ով հավատում է ինքն իր ուժերին, հավատում է, որ կարող է փոխել իրականությունը, հավատում է, որ թեկուզ սկսելով զրոյից, կարող է իր աշխատանքով, գործարար տաղանդով նոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:

Նոր Հայաստանի առանցքային դերակատարները պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, ովքեր հարստացել են սեփական աշխատանքով ու քրտինքով և ովքեր կառավարության հետ համահավասար իրենց պատասխանատու են զգում երկրում նոր տնտեսական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ կառուցելու համար: և մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց զորակցելու, աջակցելու համար:

Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով, ի դեպ, նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, ովքեր նոր են ի հայտ գալու, այլև բոլոր նրանց, ովքեր մինչև այժմ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո և համերաշխության տրամաբանության ներքո:

և մենք, բոլոր այս մարդկանց հետ մշտական երկխոսության և համագործակցության պայմաններում, միասին պիտի էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանը ագրարային, հանքարդյունաբերող և խաղադրույք կատարող երկրից վեր ածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային և տեխնոլոգիական երկրի:

Սիրելի՜ հայրենակիցներ,

Մեր արտաքին քաղաքական ամենակարևոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և անելու ենք մեզանից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։ Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար. ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու են Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, լուրջ չէ։ Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար և մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում մեզ պաշտպանել։

Արտաքին քաղաքական ոլորտում մենք աշխատում ենք, որպեսզի մեր բոլոր միջազգային գործընկերների համար հասկանալի լինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական բովանդակությունը: Մենք ասել ենք և ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:

Մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք կապված ենք բազում և դարավոր կապերով։ Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե՜ երկկողմ, թե՜ բազմակողմ ձևաչափերում։ Մենք նաև զարգացնելու ենք մեր հարաբերությունները եվրոպական Միության և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ.

Այսօր իսկապես մեծ տոն է Հայաստանում: Մեր երկիրը տոնում է իր անկախության 27-րդ տարեդարձը: և այդ տոնը կրկնապատիկ արժևորվում է, եթե հաշվի առնենք, որ այս օրերին Հայաստանում տիրում է նույնպիսի, եթե չասենք շատ ավելի մեծ ոգևորություն և լավատեսություն, ինչ 1991 թվականին: Մաղթում եմ մեզ, որ այս նորահայտ և համաժողովրդական ոգևորությանն ու ուրախությանը չհետևեն հիասթափություններ և հուսահատությունը այլև չվերադառնա մեր երկիր: Աստված մեզ բոլորիս ուժ և իմաստնություն տա՝ այս խնդիրը լուծելու համար:

Սիրելի ներկաներ, այսօրվա խոսքս ուզում եմ ավարտել մի խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: Այսօր՝ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունը այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիները այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին:

և ուրեմն,

Կեցցե անկախությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

և վերջում, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքները հղել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, Հայաստանի զինված ուժերի բոլոր սպաներին և շարքայիններին:

Փառք Հայոց բանակին: Փառք հայոց զինվորին:

Շնորհակալություն»:


Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի...

13:16

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան...

11:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ․ Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման...

11:42

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության...

11:28

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6...

11:08

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի...

10:55

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր. Շարմազանով

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր....

10:32

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

10:13

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն...

09:48

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000 աշխատատեղ ստեղծելու ծրագրից

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000...

09:25

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան (Տեսանյութ)

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան...

09:08

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01