Ազգային ժողովի դռները բացելու հարցում սկզբունքորեն խնդիր չեմ տեսնում, բայց կան անվտանգության, աշխատանքի արդյունավետության խնդիրներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Բաղրամյան 26-ի օրինակով բացվելու են Ազգային ժողովի դռները։
«Նիկոլ Փաշինյանի առաջինը չէ, որ հայտարարում է Ազգային ժողովի դռները բացելու մասին, նման առաջարկներ վաղուց հնչել են, քննարկումներ եղել են: Նույնիսկ հեռուստահաղորդումներից մեկում կարծիք եմ արտահայտել, որ ուշ թե շուտ ԱԺ դռները բացվեն, պարզապես այնտեղ կազմակերպչական քննարկման հարցեր կան: Առհասարակ, իմ և աշխատասենյակի դռները, և բնակարանի, և սրտի, և հոգու միշտ բաց են եղել: Ես իմ ժողովրդից թաքցնելու բան չունեմ: Բաց քննարկումներին և հարաբերություններին մենք միշտ կողմնակից ենք, բայց պետք է հաշվի առնվեն բազմաթիվ ընթացակարգային և կազմակերպչական հարցեր»,- նշեց Է. Շարմազանովը:
Միևնույն ժամանակ, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ խորհրդարանի դռները փակ չեն եղել հասարակության համար: Նրա խոսքով՝ պարբերաբար բաց դռների օր է հայտարարվում և այսօր էլ դպրոցականները, ուսանողները գալիս են նիստերին:
«Պարոն Փաշինյանը շատ լավ գիտի սա, երկար տարիներ պատգամավոր է աշխատել: Այնպես չէ, որ ինքը բաց աշխատանքի կողմնակից է, մենք՝ փակ: Մենք դռները չենք փակել, որ ժողովրդից թաքնվենք: Դա զուտ անվտանգության խնդիր է, աշխատանքի արդյունավետության խնդիր է: Բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները, մասնագետները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին անկախության 27 ամյակի կապակցությամբ վարչապետի նստավայրում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26 հասցեում նախկին նախագահական նստավայրի դարպասները բացվելու են և տարածքը դառնալու է զբոսավայր ՀՀ քաղաքացիների համար: Իսկ երեկոյան վարչապետը ասաց. «Բաղրամյան 26-ի դռները բացվեցին, բայց մենք ևս մեկ քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու: Մենք պետք է բացենք նաև Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ»:
Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ եթե Բաղրամյան 26-ն արարողակարգային շենք է, ապա Ազգային ժողովում աշխատող միջավայր է: Օրվա ընթացքում հաճախում են բազմաթիվ պատգամավորներ, նրանց օգնականները, ԱԺ աշխատակազմը, լրագրողներ:
«Մենք պետք է առաջին հերթին պահպանենք ղեկավարների և պետական աշխատողների անվտանգությունը: Կանգնել ասել՝ իմ ժողովուրդն ինձ ոչ մի բան չի անի, կներեք, այդպես չի լինում: Դա ականջահաճո հայտարարություն է: Ն. Փաշինյանն ասում է՝ Ազգային ժողովի դռները փակ են մնացել, Ազգային ժողովի դռները բաց են արդեն 27 տարի, որովհետև ՀՀ քաղաքացիներն են ընտրում ԱԺ-ում աշխատող պատգամավորներին: Ազգային ժողովի դռները միշտ բաց են և բաց են լինելու հասարակության առջև»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Ավելին, Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Կառավարությունը դեռ շատ բան ունի սովորելու Ազգային ժողովի բաց աշխատանքից. «Ազգային ժողովն ավելի բաց է աշխատում, այստեղ միայն դռները փակել-բացելով չէ: Մենք ձևի հետևից չպետք է ընկնենք, այլ բովանդակաթյան: Մեր խնդիրն է Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովել: Օրինակ, կառավարությունն էլ ունի հետևի մուտք, որով պարոն վարչապետը մեքենայով մտնում է և այնտեղ որևէ մեկը չի մտնում: Շատ ճիշտ է, որ դա չի բացվում, որովհետև այնտեղ ի վերջո կան անվտանգության կանոններ: Կառավարության շենքի դիմացի հատվածը բաց է, հետևի հատվածը փակ է: Հիմա եթե Ազգային ժողովը բացում ենք, բոլո՞ր մուտքերն ենք բացում, թե՞ Դեմիրճյանը փակում ենք: Այս բոլոր քննարկման հարց է»,- ասաց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15