Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ:Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 600 հրապարակում: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղամասերի անմատչելիությանը, նույնականացման քարտով ընտրելու հնարավորությանը, իրազեկման թերթիկ չստանալուն և այլն: Բացի դրանից, աշխատակազմի թեժ գծին այսօր առավոտյան ստացված հեռախոսազանգի միջոցով քաղաքացին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով նախորդ օրը երեկոյան ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին և հարկադրաբար պահվել մինչև առավոտյան 06:00-ն: Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ հաղորդման հիման վրա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է ներկայացրել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արձանագրված հրապարակումները վերաբերել են տեղամասերի կահավորմանը, հանձնաժողովների անդամների վարքագծին և այլն: Արձանագրվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկների լուսանկարահանման և տարածման դեպքեր: Արձանագրվել են նաև տեղամասերի մոտակայքում կուտակումների և ընտրողների ուղղորդման դեպքերի վերաբերյալ հրապարակումներ: Առանձին ուշադրություն է դարձվել լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների մասին տեղեկություններին: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջօրյա գործում է թեժ գիծը՝ 116 կամ (096) 116100, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15