Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայը՝ Վիլնյուս) Լատվիայի երաժտական ակադեմիայում սեպտեմբերի 21-ին կազմակերպել է համերգ՝ նվիրված Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին, ինչպես նաև ՀՀ անկախության 27-ամյակին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, միջոցառմանը ներկա են եղել Լատվիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված շուրջ մեկ տասնյակ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, լատվիացի մտավորականներ և կոմպոզիտորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Լատվիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ անցկացված միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լատվիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Դասե Վիլսոնեն, ով, անդրադառնալով լատվիական մշակութային կյանքում մեծ ներդրում ունեցող հայազգի գործիչներին, գոհունակությամբ նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումը ևս մեկ անգամ հաստատում է հայ-լատվիական մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը:
Իր ելույթում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ հայ-լատվիական մշակութային, գիտակրթական հարաբերությունները վերջին տարիներին էապես զարգացում են ապրել, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվել հայոց պատմությունը և հայ մշակույթի հատընտիր գործերը լավագույնս ներկայացնել լատվիական հանրությանը:
Խոսելով հայ-լատվիական քաղաքական հարաբերությունների մասին՝ դեսպանն այդ համատեքստում կարևորել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կյանքի կոչելը, որի առաջին վավերացնողներից էր Լատվիայի օրենսդիր մարմինը, և հույս հայտնեց, որ առաջիկայում հայ-լատվիական քաղաքական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն: Իր խոսքում Տիգրան Մկրտչյանը շոշափել է նաև տնտեսական համագործակցության դրական դինամիկան և երկկողմ առևտրաշրջանառության աճը, կարևորել Ռիգայի հայ առաքելական եկեղեցու դերը հայկական ինքնության պահպանման գործում:
Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու ականավոր ժամանակակից հայ և լատվիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ երիտասարդ դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Համերգից հետո տեղի է ունեցել ընդունելություն:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02