Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ շնորհավորանքների համար՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հստակ արդյունք արձանագրած ավագանու ընտրությունները հնարավորություն են ստեղծում հեղափոխությունից հետո կրթության ոլորտում նախանշած բարեփոխումների իրականացման համար: Անդրադառնալով կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2016-2022 թվականների համագործակցության մասին» ծրագրին, որի ստորագրումը նախատեսվում է առաջիկա ամսվա ընթացքում: Զրուցակիցների հավաստմամբ` ծրագիրը նոր թափ կհաղորդի հայ-բուլղարական կրթական հարաբերություններին, մասնավորապես, միջբուհական համատեղ նախագծերի իրականացման և կրթաթոշակների փոխանակման գործընթացում: Իր հերթին դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվան ևս կարևորել է համագործակցության նոր ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որ այն կրթության ոլորտում երկու երկրների միջև զարգացման նոր հեռանկարներ կբացի: Միաժամանակ անդրադառնալով Հայաստանում բուլղարերենի դասավանդմանը՝ նա ընդգծել է, որ Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հետ համապատասխան նախագծեր են իրականացվում, սակայն բուլղարերենի դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրն առկա է: ԿԳ նախարարն իր հերթին նշել է, որ օտար լեզուների դասավանդման զարգացումը կրթության համակարգի առաջնահերթություններից է, և այդ համատեքստում անդրադարձ կկատարվի նաև բուլղարերենի դասավանդման խնդիրներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտության ոլորտին, մասնավորապես, «Հորիզոն-2020»-ի շրջանակում համագործակցության հնարավորություններին:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01