Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Isuzu մակնիշի 337 VV 01 համարանիշի և Opel Vectra մակնիշի 33 ZZ 133 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել հարևանությամբ բնակվող սեփական տան բնակիչները: Բախման արդյունքում Opel-ը հայտնվել է հրշեջ ավտոմեքենայի և ճանապարհին տեղադրված երկաթե սյան արանքում: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Isuzu մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում, և հրշեջ մեքենան հրդեհի կանչով մեկնում էր դեպքի վայր և, ըստ փրկարարների հայտարարության, իրենք միացրած են եղել լուսային ու ձայնային ազդանշանները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47