Եվրասիական տնտեսական միության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող Է տևել մոտավորապես երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Նախ մենք պետք Է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Կարծում եմ՝ դա կտևի առավելագույնը երկու տարի»,-ասել Է նա: Սարգսյանն ընդգծել Է, որ Եվրասիական տնտեսական միության հինգ անդամներից չորսն ԱՀԿ-ի լիիրավ անդամներ են: Դա նշանակում Է, որ երբ ԱՀԿ-ի հարթակներում բանավեճ Է ծավալվում մաքսատուրքերին կամ փոխադարձ առևտրի խոչընդոտներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ, այդ երկրները չեն կարող ինքնուրույն նման բանակցություններ վարել, քանի որ այդ լիազորությունները հանձնված են վերազգային մարմնին՝ ԵԱՏՀ-ին:
«Մեր երկրները՝ Ղրղզստանը, Հայաստանը, մեզ նույնպես հրավիրում են մասնակցել այդ բանավեճերին, որպեսզի ներկայացվի Եվրասիական տնտեսական միության ընդհանուր դիրքորոշումը, որովհետև այժմ նրանք չեն կարող որոշում ընդունել սակագների նվազեցման կամ բարձրացման վերաբերյալ: Եվ քանի որ թե՛ Ղրղզստանը, թե՛ Հայաստանը նախ եղել են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ, իսկ այնուհետև դարձել Եվրասիական տնտեսական միության մասնակիցներ, ապա այստեղ որոշակի հարցեր են ծագում, որոնց վերաբերյալ հարկավոր են բոլոր երկրների հետ համաձայնեցված որոշումները: Եվ այս տեսակետից, իհարկե, Առևտրի համաշխարհային կազմակերպության հարթակի քննարկումներին մեր մասնակցությունը արդյունավետ ու օգտակար կլինի բոլորի համար»,-պարզաբանել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02