Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ, հայտնում են ԱԻՆ-ից։
Միջոցառման օրակարգում հիմնականում ընդգրկված են եղել մասնակից երկրների գիտատեխնիկական փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ուժերով անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Գիտատեխնիկական նստաշրջանին հաջորդել է Բելառուսի Հանրապետության ԱԻՆ, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Կոլեգիայի 6-րդ համատեղ նիստը, որին հայկական պատվիրակությունը մասնակցում էր որպես դիտորդ:
ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ:
Եվգենի Զինիչևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ կոլեգիայի ընթացքում որպես դիտորդ մասնակցության համար և նշել է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծապես կարևորում է երկկողմ համագործակցության խորացումը:
«Առավել արդյունավետ համագործակցության համար ստեղծվել է հուսալի մի մեխանիզմ, որը գործում է շուրջօրյա ռեժիմով, խոսքը ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասին է», - ասել է նախարարը և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն կենտրոնի հետագա զարգացմանը:
Նշենք, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնական խնդիրներն են արձագանքել Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, իրականացնել համատեղ ծրագրեր և նախագծեր, մասնագետներ պատրաստել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում: 2016 թ. մարտին Կենտրոնի ստեղծումից ի վեր, կազմակերպվում և անցկացվում են հայ փրկարարների մասնագիտական զարգացման մի շարք դասընթացներ: Արդեն իսկ վերապատրաստվել է շուրջ 170 մարդ: 2018 թվականին նախատեսվում է 185 հայ մասնագետների վերապատրաստում:
Ե. Զինիչևը հույս է հայտնել նաև, որ հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների գերատեսչությունների շրջանակներում կշարունակի ընդգրկել մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նախկինում: Նրա խոսքով այսօր դա ոչ միայն կանխարգելման և հետևանքների վերացման աշխատաքների փորձի փոխանակում է, այլև ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստում, փոխգործակցություն՝ տարբեր ձևաչափերով, ինչպես նաև՝ ճգնաժամային կառավարման կենտրոնների շրջանակներում:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02