«Փաստ» թերթը գրում է.
«Արդեն տևական ժամանակ է՝ քաղաքաշինական ոլորտում լրջագույն դժգոհություններ են կուտակվում։ Ի մասնավորի, ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, այս տարվա մարտից պահանջում են գույքահարկ դեռևս չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար։ Չնայած օրենքը խորհրդարանն ընդունել էր դեռևս 2023-ի սկզբին, գործնականում այն մոռացության էր մատնվել։ Ոլորտի մասնագետները հարց են բարձրացնում՝ ի՞նչ է սա, եթե ոչ սովորական օդի հարկ. կառուցապատողներից պահանջում են հարկ վճարել դեռևս գոյություն չունեցող գույքի համար։ Երևանի ավագանու սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվեց հարցը, որոշ արտոնություններ կիրառվեցին։ Իսկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում հրապարակված է հարցը լուծող նախագիծ, որը կրկին սահմանում է արտոնություններ: Սա նշանակում է, որ կառավարությունում էլ են հասկանում կառուցապատողների արդարացի դժգոհությունը, հասկանում են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա ուժեղ հարված է հասցվելու ոչ միայն քաղաքաշինական ոլորտին, այլև տնտեսության՝ քաղաքաշինության հետ փոխկապակցված բազմաթիվ այլ ճյուղերի։ Էկոնոմիկայի նախարարությունը e-draft.am հարթակում հրապարակած նախագծով առաջարկել է հետաձգել գոյություն չունեցող գույքի հարկումը միջին հաշվարկով 18 ամսով՝ հնարավորություն տալով կառուցապատողներին ավարտել մեկնարկված նախագծերը։ Իսկ Երևանի ավագանին որոշեց «աջակցել» կառուցապատողներին՝ 25 % արտոնություն տրամադրելով նրանց։ Այս իրողության մեջ իշխանությունները ոչ թե հերոսի, այլ ավելի շուտ «Չիպոլինոյի» աշխարհից եկած կերպարի են նմանվում՝ «Սենյոր Պոմիդորներ». այսուհետև «օդի հարկի» համար կառուցապատողներն արտոնություն են ստանալու: Ըստ մասնագետների, այն, ինչ կատարվում է այսօր, սոսկ հարկային քաղաքականության հարց չէ։ Սա հերթական դրսևորումն է այն տրամաբանության, որով ղեկավարվում է գործող իշխանությունը: Այս իրավիճակը խորքային հետևանքներ է ունենալու։ Տնտեսական գործունեության ամենաակտիվ ճյուղերից մեկը՝ քաղաքաշինությունը, կանգնած է ռիսկերի առաջ։ Շինարարական ընկերությունների սնանկությունը նշանակում է անավարտ ծրագրեր, ներդրումային միջավայրի վատթարացում և նոր սոցիալական խնդիրներ։ Իսկ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ իրենց քաղաքականությունը հիմնված չէ կանխատեսելիության և ռազմավարական մոտեցումների վրա, այլ միայն պահի թելադրանքի։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02