Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Գասպարյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Վարչապետի գլխավոր խորհրդականի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 400 000 ՀՀ դրամ:
Արսեն Գասպարյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 9000 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել հուլիսի 30–ին: Նորանշանակ խորհրդականը նախկինում ՀՀ ԱԳՆ–ում մի շարք պաշտոններ է զբաղեցրել: 1991– 1993 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի երրորդ քարտուղարը, 1993–1996 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի վարիչը: 1992– 1997թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ՀՀ պատվիրակության անդամ: 1996–1998թթ. Ա. Գասպարյանը եղել է ՀՀ ԱԳՆ խոսնակը և հասարակայնության հետ կապերի վարչության պետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44