Հայաստանի ավելի քան 30 խոշորացված համայնքներում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ:
«Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ» խորագրով միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Հայաստանում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ սկսել են ձևավորվել դեռևս 5 տարի առաջ, բայց ինտենսիվ այս աշխատաքները սկսեցին իրականացվել վարչատարածքային բարեփոխումների, համայնքների միավորման և խոշորացման գործընթացին զուգահեռ: Եվ այս գրասենյակների նպատակն այն է, որ քաղաքացիները կարողանում եմ օգտվել համայնքի կողմից մատուցվող բոլոր ծառայություններից` լինեն դրանք տեղեկանքներ, հարկային որոշակի գործառույթներ, լիազորագրեր, թույլտվություններ, արտոնագրեր և այլն»,- ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ համայնքների տրամադրած բոլոր այս ծառայությունները քաղաքացիները կարողանում են ստանալ մեկ պատուհանից՝ այցելելով այս գրասենյակ: Նրա խոսքով` քաղաքացիների սպասարկման գրասենյակներ կգործեն ևս 10 խոշորացված համայնքներում, իսկ հաջորդ տարվա սկիզբ արդեն բոլոր խոշորացված համայնքներում:
«Այս գրասենյակները ամբողջական մի համակարգ են խոշորացված համայնքի մեջ մտնող բնակավայրերի: Օրինակ` սեպտեմբերի 26-ին բացվել է Ջրվեժի գրասենյակը, և Ձորաղբյուր, Զովք համայնքների բնակիչները առանց Ջրվեժ համայնքի կենտրոն գալու իրենց գրասենյակներում տեղադրված համակարգիչների միջոցով օգտվում են բոլոր նույն ծառայություններից, ինչ Ջրվեժ համայնքում»,- եզրափակեց Տերտերյանը:
Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Համաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել համայնքապետարանների կողմից վարչական ծառայությունների մատուցման որակի բարելավման ու ստանդարտացման հնարավորությունները, ծառայությունների մշտադիտարկման ու գնահատման գործիքներն ու մեխանիզմները:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44