ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից: Հանդիպումների ընթացքում համանախագահներին է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև հանդիպում են ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի և Իտալիայի կառավարությունում ԵԱՀԿ ներկայացուցչի հետ: Նախարարները շարունակել են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Համանախագահներն ու նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը և պարզաբանում են խնդրել վերջին շրջանում հնչած մի շարք հայտարարությունների շուրջ: Համանախագահները ցավալի են համարել շարունակական մարդկային զոհերի փաստը: Նրանք նախարարներին զգուշացրել են ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին, և կոչ են արել կողմերին` կառուցողական մոտենալ դրական մթնոլորտի ստեղծմանը ու խուսափել իրավիճակը բորբոքող հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ ամբողջական կարգավորումը զիջումներ է պահանջելու` բոլոր կողմերից: Այս համատեքստում նախարարները հաստատել են բանակցային գործընթացի ակտիվացման և լարված իրավիճակի հանդարտեցմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները պլանավորում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կհայտնեն բանակցությունների ընթացքի մասին:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02