Այսօր՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՈՒՆԱԶԱՐԴ ՎԱԶՔ 2018 (YEREVAN COLOR RUN 2018) միջոցառման մամուլի ասուլիսը, որի ընթացքում YEREVAN COLOR RUN նախագծի կազմակերպիչները ներկայացրեցին միջոցառման նպատակները, ծանոթացրեցին մասնակցության պայմաններին, օրակարգին և գունազարդ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեգործական ծրագրին:
«Գունազարդ վազք» նախագիծը Հայաստան է եկել 2015 թվականին և չորրոդ անգամ է անցկացվելու մայրաքաղաք Երևանում և այս տարի միջոցառումը նվիրված է Երևանի 2800 ամյակին:
Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ, «Սթրիթ Վորքաութ» հայաստանյան ֆեդերացիայի նախագահ, «Երևանյան գունազարդ վազք» միջոցառման գլխավոր կազմակերպիչ Ղազար Հակոբյանը, խոսելով միջոցառման նպատակների մասին, ասաց.«Այս նախագծով ցանկանում ենք մեր Երևանը ներկայցնել ավելի գեղեցիկ, գունավոր, ակտիվ և երջանիկ: Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 30-ին և մեկնարկելու է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից: Այս անգամ վազքուղու երկարությունը 2800 մետր է՝ Երևան քաղաքի ծննդյան 2800 ամյակի առթիվ: Այս տարի ևս միջոցառումն ունի բարեգործական ուղղվածություն: Վազքից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է «Անի-Հայկուհի հիմնադրամ» բարեգործական ծրագրին, որն աշխատանքներ է իրականացնում Հայաստանում քաղցկեղի բուժման պրակտիկան բարելավելու նպատակով: Այս տարի առաջին անգամ Երևանյան գունազարդ վազքին մասնակցելու են նաև ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձիք»:
Ղազար Հակոբյանը հավելեց, որ որ միջոցառման շուրջ հետաքրքրությունը տարեց-տարի ավելանում է, և ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՈՒՆԱԶԱՐԴ ՎԱԶՔ 2018-ին է միացել նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը:
Ծանոթացնելով միջոցառման մասնակցության պայմաններին՝ «Սթրիթ Վորքաութ» հայաստանյան ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանն ասաց. «Միջոցառումը սկսկվելու ժամը 9:00-ին ֆիթնես նախավարժանքով: 2800մ երկարություն ունեցող վազքուղու ընթացքում ունենալու ենք 4 գունազարդ կետեր և մասնակիցների վրա ոտքից գլուխ կլցվեն գունավոր փոշեներկեր, որոնք բացարձակ անվնաս են: Եվ վազքուղու ավարտին տեղի կունենանա ավանդական երաժշտական գունազարդ «հրավառությունը» և Color Party-ն: Եվ բնականաբար վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները կպարգևատրվեն մրցանակներով մեր գործընկերների կողմից: Այնպես որ բոլորիդ սիրով սպասում ենք»:
«Ես ցանկանում եմ մեր շնորհակալության խոսքը հայտնել «Երևանյան գունազարդ վազք» միջողցառման կազմակերպիչներին, ովքեր հնարավորություն ընձեռեցին մտավոր սահմանաթակ կարողություններ ունեցող և ֆիզիկական սահմանափակ կարողություններ, այդ թվում՝ լսողական, տեսողական խանգարում ունեցող, հենաշարժողական խնդիրներ ունեցող 20 մանուկների մասնակցելու համար այս պայծառ ու գունավոր միջոցառմանը և երեխաների օրն իրական տոն դարձնելու: Շնորհակալ եմ հատուկ պայմաններ նախատեսելու համար: Աշխարհի ամենագունավոր միջոցառմանը մասնակցելու են տեսողական խնդիրներով երեխաներ, ովքեր իրենց ուղեկցորդների հետ են լինելու»,- իր խոսքում նշեց «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափի համահիմնադիր,գործադիր տնօրեն Ավետիս Վարոսյանը:
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորի ուսանողական հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանն իր խոսքում ասաց. «Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի շատ է կարևորում երիտասարդների արդյունավետ ժամանցի կազմակերպմանն ուղղված միջոցառումների անցկացումը, որոնք նաև նպաստում են առողջ ապրելակերպի զարգացմանը:Նմանօրինակ միջոցառումները մեծ նշանակություն ունեն ուսանողների և երիտասարդության համար: Դրանք իրենց հերթին նպաստում են մասսայական սպորտի զարգացմանը, ուստի մենք սիրով միացանք Yerevan Color Run նախաձեռնությանը և հիմա այստեղից հայտարարում ենք color run challenge մյուս բուհերի ուսանողներին»,-շեշտեց Հռիփսիմե Մարգարյանը:
Միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Գունազարդ վազքը (Color Run) միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիա, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում:
Այն մարդկանց երջանկության անկնթարթներ նվիրող վազք-զվարճանք է, որտեղ վազքի մասնակիցների սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի:
Yerevan Color Run-ի նպատակն է յուրօրինակ ձևաչափով վազքի մարաթոնների իրականացման միջոցով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի և զանգվածային սպորտի մշակույթը, մարդկանց կյանքը լցնել դրական և երջանիկ զգացողություններով:
Այս տարի Yerevan Color Run-ը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, ժամը 09:00-ին Շահումյանի հրապարակից:
Yerevan Color Run-ին կարող են մասնակցել 14 տարին լրացած բոլոր ցանկացողները: Վազքի մասնակիցների առավելագույն քանակն է 1500 մարդ, իսկ մասնակցության արժեքն է 4000, 5000 և 6000 ՀՀ դրամ:
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
16:32 21.06.25
10:03 22.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03