ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից և Շվեյցարիայից:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կարևորվում են բժշկական բարձրագույն, ինչպես նաև հետբուհական շարունակական կրթության ասպարեզներում իրականացվելիք բարեփոխումները, որոնցով է պայմանավորվելու մեր երկրում նյարդաբանության և նյարդավիրաբուժության զարգացման ընթացքը:
ՀՀ ԱԺ ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին` Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին, պրոֆեսորներ Միքայել Մուրադօղլուին, Վիգեն Պապիկյանին, Բիայնա Սուխուդյանին և բոլոր մասնակիցներին, ովքեր ժամանել են Երևան` ներկայացնելու իրենց փորձը, ինչպես նաև ծանոթանալու նյարդաբանության և նյարդավիրաբուժության ասպարեզներում Հայաստանի բժիշկների ունեցած ձեռքբերումներին:
«Շնորհակալ եմ, որ ինձ պատիվ է ընձեռնվել գիտաժողովում հանդես գալու բացման խոսքով: Համոզված եմ, որ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ համահեղինակ եմ այն օրենքների մշակման և օրենսդրական փոփոխությունների կատարման, որոնք միտված են Հայաստանում բժիշկների մասնագիտական շարունակական զարգացման ապահովմանը: Կարծում եմ, որ այդ առումով այս գիտաժողովը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին», - ընդգծել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ գումարվող եռօրյա միջազգային գիտաժողովը կծառայի իր նպատակին ու կդառնա շփման, համագործակցության, փորձի փոխանակման և տարբեր ծրագրերի նախագծման հարթակ:
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47