Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովը Երեւանում պետք է դառնա ոչ միայն երկրների ղեկավարների հանդիպման հարթակ, այլ նաեւ իրական տոն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։
Ֆրանսիացի դիվանագետը հիշեցրեց, որ մայրաքաղաք Երեւանը ընդունելու է 84 երկրների կառավարությունների պատվիրակություններ, որոնց մեծ մասը չունի դեսպանատուն Հայաստանում։ Այդպիսով, նրանք իրենց համար բացահայտելու են Հայաստանը, իսկ Երեւանը մեկ շաբաթով դառնալու է ֆրանկոֆոնիայի մայրաքաղաք։ Կկայանա նախարարական հանդիպում, բիզնես ֆորում, անմիջապես գագաթնաժողովը 11-12-ին։ Անմիջապես գագաթնաժողովին կնախորդի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցը, իսկ դա ավելի մեծ ինտենսիվություն կհաղորդի օրակարգին։
Խոսելով առաջիկա գագաթնաժողովին Ֆրանսիայի մշակութային ծրագրերի մասին՝ դեսպանը նշեց, որ կներկայացվի ֆրանսերենը իր բոլոր նրբություններով։ Հոկտեմբերի 7-12-ին Երեւանի բնակիչներին ու հյուրերին կուրախացնեն ֆրանկոֆոնիայի ավանները։ Այստեղ կներկայացվեն շուրջ 20 երկրներ իրենց տաղավարներով։ Տաղավարները բաց կլինեն բոլորի համար. «Ուղերձն այն է, որ ֆրանսերենը հնարավորությունների լեզուն է։ Այն 80 երկրներում 280 մլն մարդկանց լեզուն է։ Այն երկու լեզուներից մեկն է, որով խոսում են բոլոր մայրցամաքներում»,–շեշտել է Ջոնաթան Լաքոթը։ Ֆրանկոֆոնիայի ավանները կոչված են դառնալ գործարար եւ մշակութային շփումների վայր։
Տաղավարների աշխատանքի համար պատասխանատու Պատրիկ Դեւատուրը հայտեց, որ 150 քառ. մետր տարածքով Ֆրանսիայի տաղավարում ներկայացված կլինի տնտեսական սեկտորը, ՏՏ–ն (այստեղ հատուկ ակնոցների միջոցով կարելի կլինի վիրտուալ այցելել Ֆրանսիայի տեսարժան վայրեր), արհեստն ու կրթությունը, խոհանոցն ու վարսահարդարման արվեստը։ Նախատեսվում են տնտեսական, մշակութային, կրթական միջոցառումներ։
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
16:32 21.06.25
10:03 22.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03