Այսօր մամուլի ասուլիսին վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը անդրադարձան ավտոմաքսազերծման խնդիրներին, որի վերաբերյալ երկուշաբթի նախատեսում են բողոքի ակցիա իրականացնել Նորագավիթի մաքսատանը:
Նորագավիթի մաքսատանը երկուշաբթի բողոքի ակցիա տեղի կունենա, պատճառը մեքենաների մաքսազերծման ընթացքում ծագող խնդիրներն են. այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը:
Գայանե Պապոյանը նշեց, որ ինվոյսների հետ կապված երկակի ստանդարտներ են կիրառվում: «Նորագավիթի մաքսատանը կիլոմետրանոց հերթեր են առաջանում, և դրա պատճառներից մեկն այն է, որ Բագրատաշենում մաքսազերծում չեն անում»,-ասաց նա:
Նա նշեց, որ քաղաքացին հերթերի պատճառով տասը օրվա ընթացում չի կարողանում մաքսազերծում իրականացնել, այնինչ պարտավոր են այդ ժամանակում իրականացնել և ստիպված մաքսային պահպանության են հանձնում՝ օրավարձով: «Մաքսային մամինը նպաստում է, որ տասնօրյա ժամկետում քաղաքացիները չկարողանան իրականացնել մաքսազերծումը»,-ասաց նա:
Գայանե Պապոյանը նշեց, որ Բագրատաշենից քաղաքացիներն ահազանգում են, որ Վրաստանից տրանսպորտային միջոց գնելուց հետո գնման ակտն են ցույց տալիս, բայց պարտադրում են անպայման ինվոյս ունենալ, և քաղաքացիները 2000 դրամ վճարում ու ձեռք են բերում:
Այսպիսով՝ իրենք առաջարկում են, որ Բագրատաշենում ևս մաքսազերծում իրականացվի: «Առաջարկում ենք կառուցվածքային բարեփոխում՝ և՛ կադրային, և՛ կահավորման առումով, որպեսզի նաև թարգմանչական ծառայություն լինի, որ հերթագրվելու համար սարք լինի՝ կտրոններով, քանի որ երբեմն վեճեր են առաջանում: Առաջարկում ենք կարմիր և կանաչ լույսերի գաղափարը ներմուծել, եթե քաղաքացին մաքսային մարմնի հետ կապված վեճ չունի, թող նրա համար ավելի պարզ գործընթաց գործի»,-ասաց նա և նշեց, որ առաջարկում են նաև, որ ՊԵԿ-ը վճարովի ծառայություն ստեղծի, որ ոչ աշխատանքային օրերին ևս ծառայություն լինի, ինչը կնպաստի նաև արտաբյուջտային ֆոնդի լրացմանը:
Արտակ Խաչատրյանն ասաց, որ իրենց առաջարկների նպատակն այն է, որ նախկին ռեժիմով աշխատանքը դադարեցվի, հարմարավետ լինի, այդ թվում՝աղջիկների համար:
Նա հայտնեց, որ այս հարցերի շուրջ քննարկում են ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալի հետ և որոշ հարցերի շուրջ համաձայնության են եկել: «Մաքսատանը շատ ավելի ուրիշ հիմնարկի աշխատողներ կան, քան մաքսատան աշխատողներ, միայն, երևի, պաղպաղակ վաճառողներ չկան»,-ասաց նա և նշեց, որ մեքենայի արտանետող գազի ստուգումը պետք է վերանա:
«Երկիրը զարգացման ուղի է բռնել, բայց մաքսատունն իր ամեն ինչով 90-ական թվականներին է մնացել: Մաքսայինում թալանված չլինելու գաղափարն այնքան է նստած, որ չեն թողնում քաղաքացին իրենց խաբի, բայց իրենք են խաբում քաղաքացուն, այսինքն՝ կարծես մեդալ պետք է ստանան, եթե փորձեն քաղաքացուց ավելի գումար գանձել»,-ասաց նա:
Այսպիսով, Արտակ Խաչատրյանն ասաց, որ չնայած որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածության են եկել, սակայն երկուշաբթի նախատեսում են Նորագավիթի մաքսատանը բողոքի ակցիա իրականացնել, քանի որ, ինչպես նշեց նա, պետության դանդաղաշարժության ժամանակը չունեն:
«Մարտական տրամադրված ենք, հորդորում ենք այդ օրը զերծ մնալ մաքսազերծումից, իսկ մաքսատան աշխատողներին ենք հորդորում տաք շորեր վերցնել, որովհետև չգիտենք, թե ակցիան որքան կտևի»-ասաց նա:
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01