Պետական եկամուտների կոմիտեն պարզեցնում է տնտեսվարողների հետ հարաբերությունները՝ հարկային ոլորտի իրավական կարգավորումների կատարելագործման միջոցով։
2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով նախատեսվում է հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում օրենքով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը՝ որոշումները, արձանագրությունները, ծանուցագրերը, ընդունել էլեկտրոնային համակարգի միջոցով և այսուհետ հարկ վճարողներին ծանուցել էլեկտրոնային եղանակով։
«Եթե հարկ վճարողն ունի հարկային պարտավորություն, իրավաբանական վարչությունն իրականացնում է գանձման վարույթ։ Եթե ժամանակին չեն վճարվել այդ պարտավորությունները՝ իրականացվող վարչական վարույթի շրջանակում դրանք առաջադրվում են հարկադիր գանձման։ Այս վարչական վարույթը պետք է սկսվի հարկ վճարողի ծանուցման միջոցով։
Նախկինում հարկ վճարողների ծանուցումն իրականացվել է փոստի միջոցով կամ առձեռն։ Այստեղ որոշակի խնդիրներ են առաջացել փոստային ծառայության միջոցով անձին հայտնաբերելու և ծանուցում իրականացնելու մեջ։ Հաճախ դեպքեր են ի հայտ եկել, որ անձը ծանուցված չլինելով վարույթի մասին՝ կայացվել է գանձման որոշում, որը հետագայում արդարացի դժգոհություններ է առաջացրել հարկ վճարողների մոտ, և նաև դատական կարգով վիճարկվել են վարույթները»,- հայտնեց ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը։
Նրա խոսքով՝ այժմ էլեկտրոնային ծանուցումները հարկ վճարողներին ուղարկվելու պահից հաջորդ օրը անձինք համարվելու են ծանուցված։
ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղեկացմամբ՝ առաջիկայում կգործարկվի նաև «Իրավական վարույթների վարման» ենթահամակարգը, որի արդյունքում հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման գործընթացում ընդհանրապես կբացառվի մարդկային գործոնը։ Համակարգն արդեն պատրաստ է, նախատեսվում է առաջիկա 10 օրվա ընթացքում այն գործարկել։
Նոր կանոնակարգումներ են նախատեսվել ստուգման և այլ վարչական ակտերի հիմքով հարկային պարտավորությունների կատարման և գանձման առումով։
«Ստուգման ակտերը կամ պարտավորություն առաջադրող վարչական ակտերը համարվում են առանձին վարչական ակտեր, որոնք ենթակա են կատարման նույն սխեմայով, եթե գանձման որոշում կայացված լիներ։ Ներկայացվելու են ԴԱՀԿ, որն իրականացնելու է օրենքով նախատեսված գործողություններ՝ դրանք հարկադիր կարգով գանձելու համար։ Նախկինում ստուգման ակտերն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում այդ հարկային պարտավորությունները ենթակա էին կատարման, 10 օրվա ընթացքում չկատարելու դեպքում իրականացվում էին հարկադիր գանձումներ։ Սակայն դեպքեր էին լինում, որ անձը, համաձայն չլինելով ստուգման ակտի հետ, բողոքարկում էր։ Մեր էլեկտրոնային համակարգում ստուգման ակտը մուտքագրվելուց հետո բոլոր վճարումներն ուղղվում էին այդ պարտավորությունների մարմանը։
Հիմա նախատեսվել է, որ ստուգման ակտերով առաջադրված պարտավորությունները կատարման ենթակա են անբողոքարկելի դառնալուց հետո 10-օրյա ժամկետում։ Անբողոքարկելի ժամկետը 2 ամիսն է, այսինքն՝ ստուգման ակտը ուժի մեջ մտնելուց հետո երկու ամիս դրանք չեն հաշվառվում որպես կատարման ենթակա պարտավորություններ»,- հայտնեց Արման Մնացականյանը։
Ըստ նրա՝ փոփոխությունը նպատակ է հետապնդում բացառել նոր վարչական վարույթների հարուցումը, բավարարվել արդեն իսկ հարուցված վարչական վարույթների արդյունքներով և խուսափել հարկ վճարողների գործունեության անտեղի միջամտություններից։
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02