Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացվեց 2018 թվականի հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու որոշումը:
ԿԸՀ հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց, որ բացի հերթական ընտրություններից, տեղի կունենան նաև արտահերթ ընտրություններ: «Ընդհանուր 25 համայնքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որից չորսը՝ քաղաքային համայնքներում»,- ասաց նա։
ԿԸՀ քարտուղարը նշեց, որ ընտրությունները կլինեն ութ մարզերում, այսինքն՝ բոլոր մարզերում՝ բացառությամբ Վայոց ձորի և Շիրակի մարզերի:
Ընտրությունները կկազմակերպեն 14 տարածքային ընտրական հանձնաժողովներ, 23 համայնքում կլինի ղեկավարի և երկու համայնքում՝ ավագանու անդամի ընտրություն. կկազմակերպվի ընդհանուր 149 տեղամաս:
Այսպիսով, նախագահի և քարտուղարի պաշտոնը տրվել է օրենքով սահմանված կարգով: Արմեն Սմբատյանն ասաց, որ ՀՀԿ–ը կստանա 82 հանձնաժողովի նախագահի և նույնքան քարտուղարի պաշտոն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 44–ական, «Ելք» դաշինքը՝ 13-ական, իսկ «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»՝ տասական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններ:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55