ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցավ մի խումբ ծառայողների՝ կրծքանշաններով պարգևատրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի միջնորդությամբ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 17 ծառայող պարգևատրվեց «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, 4 ծառայող՝ «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվեց 5 ծառայող:
Իրենց ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ա. Մխոյանի հրամանով 35 ծառայողների նկատմամբ կիրառվեց շնորհակալության հայտարարում խրախուսանքը, իսկ 2 ծառայողի նկատմամբ՝ կարգապահական տույժի հանում խրախուսանքը:
Շնորհավորելով պարգևատրված ծառայողներին՝ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ հավաքվել ենք տոնական առիթով. դուք երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ պարգևատրվել եք նախարարի կողմից: Ես արժանի ծառայողներին խրախուսելու կողմնակից եմ: Ցանկանում եմ, որ համակարգի ծառայողները խրախուսվեն ոչ միայն տոների առիթով, այլև պարտականությունները նվիրումով, նախաձեռնությամբ ու ակնհայտ ձեռքբերումներով իրականացնելու համար: Այսօր իրականացել է մեր պապերի երազանքը. Հայաստանն անկախ է, ինքնիշխան, ու մեր սերունդն է վայելում այդ մեծ արժեքը: Այսօր, ավելի քան երբեք, մենք մեր տեղում պետք է առավելագույնս բարեխղճորեն ծառայենք՝ ի փառս մեր հայրենիքի, հանուն համակարգի արժանապատվության: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ ու անփորձանք ծառայություն»:
Կրծքանշանները քրեակատարողական ծառայողներին հանդիսավոր պայմաններում հանձնեց անձամբ ծառայության պետ Ա. Մխոյանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47