Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում համայնքապետի Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները փակել են միջպետական ճանապարհը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ճանապարհը փակած գյուղացիներից մեկը։
«Պահանջում ենք, որ գյուղապետը հրաժարական չտա, հիմքեր չկան հրաժարականի, քանի որ նրա կողմնակիցները ավելի շատ են, քան ընդդիմադիրները»,-ասաց համագյուղացիներից Նարեկը։
Նա նշեց, որ գյուղացիների մի մասն էլ հավաքվել է համյանքապետարանի մոտ եւ սպասում է Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախախարար Վաչե Տերտերյանին, քննարկում է լինելու կապված գյուղապետի հետագա պաշտոնավարման հետ։
Ուրցաձորի բնակիչը նշեց, որ եթե այսօր համայնքապետի հարցը չլուծվի, իրենք նորից ճանապարհ կփակեն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ուրցաձորի բնակիչները փակել էին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին՝ պահանջելով համայնքապետ ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ավելի ուշ նրանք բացել էին ճանապարհը՝ պայմանով, որ համայնքապետը համաձայնություն տա. հակառակ դեպքում նորից կփակեն ճանապարհը:
Նշենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պնդում են, որ իրենց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը չարաշահումներ է կատարել եւ պետք է հրաժարական տա։ Իրավապահները ամիսներ առաջ քրեական գործեր են հարուցել։ «Քայլ արա, փրկիր Ուրցաձորը» կարգախոսով՝ բնակիչները պնդում են, որ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը գուղը սարքել է անձնական օգտագործման տարածք և ամեն բան անում է բացառապես իր նպատակահարմարությամբ։
Նշենք նաեւ, որ Ուրցաձոր համայնքը խոշորացման արդյունքում ձևավորվել է Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ գյուղերի միավորումից: Ուրցաձորում շուրջ 3000 բնակիչ է ապրում:
Ուրցաձորցիները փակել են միջպետական ճանապարհը. պահանջում են համայնքապետի հրաժարականը
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01