«Նոյեմբերի 5»-ի գործով վեց տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու և համաներում հայտարարելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց Շահեն Հարությունյանը: Նա ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատ արձակելու վերաբերյալ ունի հետևյալ դիրքորոշումը, որ կառավարությունն ունի միայն մեկ լծակ՝ փոխել Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը՝ փակից ռեժիմը փոխել բացով: «Աշխարհում չկա նման բան, որ երկրի ղեկավարը հայտնի, որ երկրում կա քաղբանտարկյալ և քայլեր չձեռնարկի նրան ազատ արձակելու համար: Բացառիկ է, բայց Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի արդարացման գործընթաց սկսելու և առաջարկում է բաց ռեժիմի տարբերակը, որը Շանթ Հարությունյանի կողմից ընդունելի չէ: Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ, երթեր, իշխանություններին ներկայացնում ենք մեր պահանջը և փորձում ստանալ պատասխան, բնականաբար խաղաղ ու օրինական ցույցների միջոցով: Հստակ արձանագրեք, որ մենք իշխանության դեմ չենք ցանկանում դուրս գալ, իշխանության նկատմամբ թշնամանք չունենք, մենք ներկայացնում ենք մեր պահանջը, որովհետև ի վերջո իշխանությունները նրա համար են, որ կատարեն ժողովրդի պահանջները: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին լինելու եմ Ազատության հրապարակում, ովքեր կարծում են, որ պետք է պայքարեն այս առաջ քաշված խնդիրների համար, կարող են աջակցել մեզ»,-ասաց Շահեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 2014 հոկտեմբերի 17-ին նա դատապարտվել 6 տարվա ազատազրկման։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01