Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկեց«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագրով: Փառատոնն այս տարի կհյուրընկալի 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրերի Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից և այլ երկրներից: Երևանյան 13 բեմահարթակում կցուցադրվի 40 ներկայացում: Մեկնարկը տրվեց Յանկա Ռուդզկայի «Պոլիֆոնիաներ» պարային ներկայացմամբ, որը լեհական, բրազիլական, հայկական եւ վրացական համատեղ նախագիծ է:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ ժամանակն է մոռանալ բոլոր խնդիրների մասին և դիտել ներկայացումներ: Հոկտեմբերի 1-ից 5-ը` ամեն օր կներկայացվի ութ բեմադրություն, կլինեն կոնֆերանսներ, վարպետության դասեր (Ցանկն՝ այստեղ): Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» և այլ թատրոններ: Հիմնական ծրագրից դուրս փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ: «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնն ամեն տարի կազմակերպում է նաև երկու հատուկ ծրագիր՝ «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» ու «Պարարվեստի արևելյան ընկերակցություն»:
Հիշեցնենք, որ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին, իսկ 2006 թվականից այն գլխավոր թատերական փառատոնն է համարվում նախկին ԽՍՀՄ տարածքում ,բացառությամբ Մոսկվայից:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան

Փառատոնի գործադիր պրոդյուսեր Էմին Թորոսյան



Արմինե Բրսոյան
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42