Մակրոտնտեսական ցուցանիշների հետ կապված մտավախություններ չունենք։
Այս մասին այսօր՝ «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման հանդիսավոր արարողությանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով տնտեսական իրավիճակի ռիսկերի հետ կապված հարցին։
«Որոշակի գնաճ օգոստոս ամսին եղել է, այժմ էլ առկա է, բայց մենք գտնվում ենք նախորդ տարվա՝ մեր հայտարարած թիրախի մեջ ու այդ առումով խնդիր չունենք։ Պետբյուջեի մասին օրենքով նախատեսված է 4 պլյուս մինուս 1.5 տոկոս գնաճ, որի շրջանակներում մենք կմնանք, ավելին ասեմ՝ կլինենք այդ շեմի ստորին հատվածում»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Ջավադյանը գտնում է, որ եթե լինի գնաճ, ապա տոկոսադրույքները չեն իջնի, բայց եթե պահպանվի այն միջավայրը, որն այժմ առկա է՝ մրցակցությունը շարունակվի, ապա բանկերում վարկերի տոկոսադրույքները կնվազեն։
ԿԲ նախագահը, անդրադառնալով Կառավարության հաստատած պետբյուջեի նախագծին, ասաց, որ ԿԲ–ն առաջիկայում մանրամասն կհրապարակի իրենց տեսակետը այդ փաստաթղթի մասին։
«Իրավիճակին համապատասխան բյուջե է»,– հավելեց Ջավադյանը։
Խոսելով Կառավարության կողմից 4.9 տոկոս կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի մասին՝ Արթուր Ջավադյանը նշեց, որ ինչպես միշտ, մեզ մոտ առկա է պահպանողական ցուցանիշ։
«Մեր բյուջեում չեն դրվում օպտիմիստական ցուցանիշներ, պահպանողական ցուցանիշները ավելի ճիշտ են։ Նախորդ տարիներին էլ մենք որպես թիրախ նշել ենք ցածր ցուցանիշները, բայց իրականում դրանք ավելի բարձր են եղել»,– նշեց նա։
ԿԲ նախագահն անդրադարձավ նաև նոր թղթադրամների՝ շրջանառության մեջ մտնելու ժամկետներին։ Նա հայտնեց, որ ամենայն հավանականությամբ՝ թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերի վերջին, մյուս մասը՝ նոր տարվանից։
Անդրադառնալով կապիտալի արտահոսքի հետ կապված հարցին՝ Ջավադյանը նշեց, որ խոշոր արտահոսք, որպես այդպիսին, չի եղել։
«Կապիտալի խոշոր արտահոսք ունեցել ենք «թավշյա հեղափոխության» առաջին օրերին, դրանից հետո շրջանառությունը կարգավորվել է, այդ մասին բազմիցս նշել է նաև վարչապետը։ Ներկայումս, ընդհակառակը, ավանդների ծավալը հանրապետությունում ավելացել է»,– ընդգծեց Ջավադյանը։
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02