2019 թ.-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն, դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է:
Այս մասին այսօր «Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ: Ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է, և մեր տրամադրվածությունն այն է, որ նաև հընթացս այս բյուջեն պետք է շատ լրջագույն փոփոխությունների ենթարկվի: Մենք դեռ այդ բյուջեի վրա աշխատելու ենք»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այդ թվում աշխատանքներ են տարվելու աշխատավարձերի, թոշակների բարձրացման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան կառավարման արդյունավետության, պետական համակարգի կառուցվածքի տեսանկյունից.
«Մենք պետք է ամեն ինչ անենք՝ արդյունավետությունը բարձրացնելու համար»,-շեշտում է նա:
Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստին հավանություն տվեց «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսված է 4,9% տնտեսական աճ և 2,7% գնաճ:
Վարչապետը նաև անդրադարձավ քաղաքական և փորձագիտական շրջանակների այն կարծիքներին, որ Կառավարության գործելաոճի վերաբերյալ օտարերկրյա ներդրողները լուրջ կասկածներ կարող են ունենալ: Մասնավորապես, խոսքը «Լիդիան Արմենիայի», «Վեոլիա ջրի», «Հարավկովկասյան երկաթուղիների» նկատմամբ կատարված գործողությունների մասին է:
«Փարիզում ես հանդիպել եմ «Լիդիանի» տնօրենների խորհրդի նախագահի հետ, հանդիպել եմ «Վեոլիա» ջրի տարածաշրջանային տնօրենի հետ, ՀԿԵ-ում ստեղծված իրավիճակը քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, և կարող եմ ասել, որ Ռուսաստանի իշխանությունները լիարժեք աջակցում են հնարավոր չարաշահումների դեմ մեր պայքարին: Նույնը վերաբերում է նաև «Լիդիանին» և «Վեոլիա ջրին»:
Սին են բոլոր այդ փորձերը: Օրինակ՝ ասում են՝ եթե «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ կապված ինչ-որ գործ է հարուցվել, դա ռուսական ներդրումների դեմ է: Կամ նա ֆրանսիական, մյուսը բրիտանական ներդրումների դեմ է: Բացարձակապես այդպես չէ, դա սխալ և անտեղի մեկնաբանություն է: Մենք շատ կարևորում ենք օտարերկրյա ներդրումները, բայց շատ կարևոր պայման է, որ բոլորը տեսնեն, որ Կառավարություն-բիզնես հարաբերությունները ազնիվ են, կանխատեսելի են»,- ասաց Ն. Փաշինյանը:
Վրաստանի կառավարության որոշմամբ արգելվելու էր ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը, սակայն այն հետաձգվեց մինչև 2019 թ.: Այս առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշեց.
«Վրաստանի վարչապետը շատ գործնական, կոնկրետ մարդ է: Նրա հետ այս առումով շատ հեշտ է աշխատել փաստարկների դաշտում, և ես համոզված եմ, որ մենք կգտնենք այնպիսի լուծում, որը հացի գնի վրա արհեստական ազդեցություն չի ունենա: Մենք այդ պայմանավորվածությունը, ըստ էության, արդեն ունենք: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Վրաստանի վարչապետին, որ մեր պայմանավորվածությունները 100 տոկոսանոց ճշգրտությամբ պահվել են»:
23:41
23:24
23:02
22:33
22:04
20:51
20:03
19:35
19:16
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57