Գյումրին սեպտեմբերի 30-ին նշում է Քաղաքի օրը:
Այս անգամ քաղաքային իշխանությունները փոքր-ինչ փոփոխել են անցած տարիների ծրագիրը. օրվա մեկնարկն ազդարարվեց արձաններ լվալու միջոցառմամբ: Քաղաքապետարանի ջրցան մեքենաները և կամավորները առավոտ վաղ լվացին քաղաքի բոլոր հուշարձանները, ավելի ուշ կայարանամերձ հրապարակում երգ ու պարով դիմավորեցին գնացքով Երևանից Գյումրի ժամանած հյուրերին: Քաղաքի տոնը գյումրեցիների հետ նշելու էր եկել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ «Վերածնվող Գյումրի» խորագիրը կրող միջոցառումներ տեղի ունեցան Ռուսթավելի փողոցում՝ թատերականացված ներկայացումներ, արհեստների ցուցադրություն, հյուրասիրություն: Հոգևոր երգերից մինչև հայրենասիրական, ռոքից մինչև դասական՝ քաղաքի բոլոր հատվածներում տարբեր ծրագրերով հանդես էին գալիս քաղաքապետարանի ենթակայության կառույցների խմբերն ու անհատ կատարողները:
Տիկնիկային ու պարային ֆլեշմոբ, համատեղ կտավի ստեղծում, հին ու նոր լուսանկարների ցուցահանդես՝ գյումրեցիներն ու քաղաք այցելած հյուրերն ազատ էին իրենց սրտի ուզած միջոցառմանը ներկայանալու:
«Գյումրիի հետ կապված ես իրականում մեկ ցանկություն ու երազանք ունեմ՝ ուզում եմ, որ Գյումրին այլևս երբեք խեղճ չլինի և Գյումրիին վերադառնա իր ամբողջական կենսուրախությունը, աշխուժությունը, հումորը, սրամտությունը՝ չնայած դա երբեք չի պակասել ու որը միշտ իրեն հատուկ է եղել: Գյումրին պետք է կարողանա ամբողջովին շտկելիր մեջքը, իսկ դրա համար կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց փոխվարչապետը՝ վստահեցնելով, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Գյումրին և Շիրակի մարզին:
Երեկոյան Վարդանանց հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15