2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն): Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ի գիտություն վիճակագրական տվյալները մանիպուլյացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մանիպուլյացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների՝ 2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն):
2017 թվականի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների գծով ավանդատուների տոկոսային եկամուտները կազմել են 125 մլրդ դրամ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում՝ 78 մլրդ դրամ):
Ներդրված ավանդների դիմաց գոյացած տոկոսային եկամուտները ավանդատուները հիմնականում բանկերից կանխիկացնում են:
Ֆիզիկական անձ ավանդատուների գծով տոկոսային եկամուտները 2017 թվականին կազմել են 86 մլրդ դրամ, որի գծով վճարվել է 8.6 մլրդ դրամ եկամտահարկ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում` 56 մլրդ դրամ, իսկ վճարված եկամտահարկը՝ 5.6 մլրդ դրամ):
Իսկ ինչ վերաբերվում է արտարժույթի վաճառքին, ապա տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներն անգամ գիտեն, որ ինտերվենցիաների մասին տեղեկատվությունը արտացոլված է լինում ՀՀ ԿԲ պաշտոնական հաշվետվությունում, որի համաձայն անցնող տարվա և նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն արտարժույթ զուտով ոչ թե վաճառել է, այլ հակառակը գնել է.
2016 թվականին 29.3 մլն ԱՄՆ դոլար
2017 թվականին 100.6 մլն ԱՄՆ դոլար
2018 թվականի 9-ը ամիսների ընթացքում 44 մլն ԱՄՆ դոլար»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15