Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր:
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը նշել է, որ մահացել է «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան»՝ ի ծնե Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, որն աշխարհին հայտնի էր որպես Շառլ Ազնավուր:
Մինչդեռ BBC-ն գրում է, որ «Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում ծնված Ազնավուրն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 180 մլն ձայնասկավառակ, նկարահանվել է մոտ 60 ֆիլմում»:
«Նա առավելապես հայտնի է She հիթով, իսկ 2017թ. նրա անվանական աստղն է բացվել Հոլիվուդի Փառքի ծառուղում: 1998թ. CNN հեռուստաալիքը նրան ճանաչել է դարի լավագույն էստրադային երգիչ»,-գրում է BBC-ն՝ նկատելով, որ Ազնավուրն իր երգերում պատմում է՝ ինչ ասել է ապրել որպես մեծ կորուստ կրած գաղթական:
Ազնավուրը ձայնագրել է 1200-ից ավելի երգ՝ յոթ տարբեր լեզվով, ինչպես նաև ելույթ է ունեցել աշխարհի 94 երկրում:
Al Arabiya-ն նշում է, որ 94-ամյա Ազնավուրը մահկանացուն կնքել է իր տանը: Նա նոր էր վերադարձել Ճապոնիայից, որտեղ մեկնել էր համերգային շրջագայության:
Բրիտանական The Sun-ը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ազնավուրի մեծ երկրպագուն է ու տարբեր առիթների ժամանակ մշտապես երգել է նրա երգերը:
«Ընդամենը 1 մ 60 սմ հասակով այս մարդն աներևակայելի սրտակեր էր»,-գրում է աղբյուրը:
Ազնավուրն ավելի վաղ պատմել էր իր ստեղծագործական պլանների մասին և վստահություն հայտնել, որ իր 100-ամյակը կնշի բեմի վրա։
«Ես ծրագրում եմ համերգ 2024 թվականի մայիսի 22-ին՝ ծննդյանս 100-ամյակին։ Հետո տեսնենք»,- ասել էր նա՝ հավելելով, որ մտադիր չէ «մեռնել տանը՝ բազկաթոռին նստած»։
Հայտնի է, որ լեգենդար շանսոնյեն մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15