ԲՀԿ-ն երբեք ժողովրդի կողքից չի փախել և ժողովրդի հետ առերեսվելու խնդիր չունի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով համոզմունք հայտնեց, որ հապշտապ արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիքը չկա:
Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու սոցիալական պահանջը հասունացած չէ:
«Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հայտնաբերվել են կրկնաքվեարկություններ։ Հիմա նույն բաներն անենք համապետական մակարդակով ընտրություններո՞ւմ։ Եթե նույն թերությունները կրկնելու վտանգը միանգամայն իրական է, ապա ո՞րն է տրամաբանությունը ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել անպայման գալիք երկու ամսում։ Թող լինի չորս ամսում, վեց ամսում, այսինքն՝ մենք դեմ չենք որևէ ընտրության: Եթե անում եք արտահերթ, արեք, լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց այն մակարդակով, որ նախկին խախտումները նորից չկրկնվեն»,-ասաց նա:
Ըստ նրա՝ քանի դեռ այս պահին չկա վարչապետի կողմից ներկայացված տեքստ, ինքն ավելորդ է համարում արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանական դրույթների մասին դատողություններ անել։
«Գործող իրավակարգավորումն այն է, որ միայն վարչապետի հրաժարականով կարող են կազմակերպվել արտահերթ ԱԺ ընտրություններ, գործող իրավակարգավորումն ԱԺ ինքնալուծարում չի նախատեսում»,- ասաց պատգամավորը՝շեշտելով, որ իրենց խմբակցության հետ թեմայի շուրջ քննարկումների մասին ինքը տեղեկություններ չունի։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների տեքստ դեռևս չի ստացել։ «Իմ կարծիքով՝ եթե խնդիր են դնում մինչև տարեվերջ հրատապ ընտրություններ անցկացնել, տեխնիկապես դժվար է, բայց հնարավոր։ Միաժամանակ, պետք է հիշել նաև հանրային իրազեկման մասին։ Ես այստեղ տեսնում եմ հանրային իրազեկման շահը վնասելու հնարավորություն, որովհետև ինչպե՞ս կարելի է սահմանադրական փոփոխություններ կատարել և այդ տեքստը պարփակել ԱԺ-կառավարություն պատերի տիրույթում։ Ժողովուրդը չիմանա՞, իր իսկ ընդունած Սահմանադրության հետ ինչպես են վարվում իր իսկ ընտրած մարմինները»,- ասաց պատգամավորը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02