Եվրասիական ինտեգրման թեման առավել հեռանկարային է դառնում երիտասարդ սերնդի համար: Հուսով ենք, որ այս շաբաթվա արդյունքն այն կլինի, որ դուք կվարակվեք ինտեգրման գաղափարով։
Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հոկտեմբերի մեկին ներկա գտնվելով Եվրասիական ինտեգրման միջազգային դպրոցի բացման արարողությանը Մոսկվայում:
Ինչպես ներկայացրել է Տիգրան Սարգսյանը, այս տարի դպրոցի թեմայի խորագիրն է «Եվրասիական տնտեսական միություն. տնտեսության ապագա ուրվագծերը»: Դասընթացը կանցկացվի հոկտեմբերի 1-5-ը, որի արդյունքում, Սարգսյանի խոսքով, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի փորձագիտական միության, պետական մարմինների և գործարար հատվածի ներկայացուցիչները «առաջին ձեռքից կստանան ամենամանրամասն տեղեկությունը Միության մասին»:
Ձեռք բերված գիտելիքների հիման վրա նրանք Հանձնաժողովին կներկայացնեն իրենց տեսլականը եվրասիական ինտեգրման հետագա զարգացման մասին: Լավագույն առաջարկները կարող են կիրառվել ԵՏՀ-ի աշխատանքում:
Ըստ Սարգսյանի՝ դասընթացի մասնակիցները լիակատար պատկերացում ձեռք կբերեն Եվրասիական տնտեսական միության մասին՝ ստեղծման պատմությունից մինչև ժամանակակից իրավիճակն ու զարգացման հեռանկարները:
Դպրոցն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Անցկացման հարթակը կախված է այն հանգամանքից, թե որ երկիրն է նախագահում ԵԱՏՄ մարմիններում: Ինչպես նշել է Սարգսյանը, այս տարի դա Ռուսաստանն է:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01