Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցեն 26 պետության ղեկավարներ: ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը տեղեկացրեց, որ ներկայումս այդքան երկրների ղեկավարներ են հաստատել իրենց մասնակցությունը: «Իրենց մասնակցությունն է հաստատել երկու փոխնախագահ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ: Դա այս պահի դրությամբ: Մենք դեռ ունենք գրանցման համար մի քանի օր ժամանակ, այս թիվը կարող է աճել: Իր բովանդակությամբ այս միջոցառումն իսկապես աննախադեպ է լինելու՝ կապված նաև Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրությամբ: Եթե համեմատենք Ֆրանկոֆոնիայի նախորդ միջոցառումների հետ, ապա կարող ենք ասել, որ այս միջոցառումը ներկայացուցչական առումով առանձնանում է»,- ասաց Լևոն Մինասյանը: Նա ընդգծեց, որ բավական ժամանակ է պետական կառույցները լուրջ աշխատանք են տանում, այնպես որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել բոլոր մասնակիցների այցելությունը: ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը նշեց, որ ուրախանալ կարելի է այն վերաբերմունքից, որ կա գագաթաժողովի նկատմամբ Հայաստանի հասարակության լայն շրջանակներում: «Կա ընկալում, որ ավելի շատ այս միջոցառումը կապվում է տոնակատարության հետ: Ասեմ, որ դա լիովին համապատասխանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության սկզբունքներին և արժեքներին: Այդուհանդերձ, կազմակերպությունն ունի իր բովանդակային հարցերը, խնդիրները: Այս առումով կուզենայի 3 բացվածք առանձնացնել՝ գագաթաժողովի արդյունքում ընդունվելու է երևանյան հռչակագիր, երկրորդը փաստաթուղթը լինելու է կոչ՝ «Ապրել միասին», երրորդն այն է, որ գագաթաժողովի ընթացքում ընդունվելու են բանաձևեր: Այս երեք բացվածքները միասին պետք է արտացոլեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա տարիների անելիքներն ու ծրագրերը»,-ասաց Վահագն Աթաբեկյանը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15