ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունը նոր բան չէ, այլ հինը տարածում են ընդհանուրի վրա, մասնավորապես՝ երբ նիստի քվորումը չի ապահովվում կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված:
«Դրանք արտակարգ իրավիճակներն են կամ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները: Խոսքը չի վերաբերում միայն վարչապետի ընտրությանը, վերաբերում է առհասարակ ԱԺ նիստերի խոչընդոտմանը: Սա նշանակում է, որ եթե կա խոչընդոտ նիստը սկսելու կամ նիստի ընթացքը շարունակելու, նիստը պետք է ընդհատվի: Այլ տարբերակ կամ այլ տրամաբանություն դուք էստեղ տեսնո՞ւմ եք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ որևէ հակաքայլ այստեղ չկա, և ընդամենը բնականոն գործունեության ապահովման հիմք է, որ կարող է լինել իրավիճակ, երբ մենք հայտնվենք իրականում սահմանադրական ճգնաժամի առջև: Հովհաննիսյանը բացառեց նաև որևէ քաղաքական ճգնաժամ:
168.am-ի դիտարկմանը, որ այս փոփոխությունը հանրությունն ընկալում է՝ որպես վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ի ցրումը թույլ չտալու նախաձեռնություն, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց, որ վարչապետի հետ կապված՝ նիստն այնպիսի նիստ է, ինչպես մյուս բոլոր նիստերը, և առանձնացնել պետք չէ: Նրա պնդմամբ՝ խոչընդոտի առկայության մասին որոշումը չի ընդունելու ԱԺ նախագահը միանձնյա, այլ նիստը պետք է ընդհատված համարվի օրենքի ուժով:
Ա.Հովհաննիսյանը նշեց, որ գաղափարի հեղինակը 3 ուժեր են՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15