ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը խոստովանել է, որ ավելի շատ անհանգստացած է իր որդիների, ոչ թե դուստրերի համար՝ սեռական ոտձգությունների շուրջ սկանդալների հետ կապված: Այս մասին նա հայտարարել է նոր սիրեցյալի՝ Քիմբերլի Գիլֆոյլի հետ DailyMailTV-ի հետ առաջին հարցազրույցի ընթացքում:
«Ես որդիներ ու դուստրեր ունեմ: Եվ երբ տեսում եմ, թե ինչ է տեղի ունենում հենց հիմա, վախեցնում է ինձ»,-ասել է Թրամփ կրտսերը:
Մասնավորապես՝ անցած շաբաթ սենատը լսել է Քրիսթի Բլեյզի Ֆորդի ցուցմունքը, որը Գրեգույն դատավորի թեկնածու Բրեթ Կավանոյին սեռական բռնության մեջ է մեղադրում: Ի դեպ, վերջինի թեկնածությունն առաջադրել է Թրամփը: Կնոջ խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 36 տարի առաջ: