Շառլ Ազնավուրը երբեք իր մասին չէր խոսում, միշտ խոսում էր ուրիշների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մեր հանդիպումների ժամանակ ես միշտ զարմանում էի նրա գերհամեստությամբ: Որևէ մեկ անգամ իր մասին չէր խոսում, խոսում էր ուրիշների արածների մասին: Բնականաբար, մենք կողքից լրացնում էինք իր արածները: Պարզապես անդառնալի կորուստ էր, խոնարհվում եմ վարպետի մեծության առջև»,- ասաց Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` Ազնավուրն իր հուշերում չի փոխվել:
«Մտերիմ էինք բավականին: Մեր առաջին հանդիպումից հետո իր առաջարկությամբ մեր հարաբերությունները շարունակվեցին: Վերջին հանդիպումը երկու կամ երեք տարի առաջ էր: Նույն Շառլն է իմ հուշերում ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ 5 տարի առաջ: Այս երկու տարվա ընթացքում չենք հանդիպել, բայց համոզված եմ, որ նույն Շառլն էր մնացել ու չէր փոխվել»,- նշեց նա:
Վահրամ Բաղդասարյանը գրառում կատարեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին` Երևանի «Ազնավուր» կենտրոնում բացված սգո մատյանում:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01